
Էդգար Բաբայանը Ուկրաինայի հավաքականին ուժեղ մրցակից է համարում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Էդգար Բաբայանի կարծիքով Ուկրաինայի հավաքականն ուժեղ թիմ է:
«Ուրախ եմ վերադարձիս և ազգային թիմում կրկին հանդես գալու հնարավորության համար: Հասկանում ենք, որ Ուկրաինան ուժեղ հավաքական ունի, սակայն պատրաստ ենք վաղվա հանդիպմանը, ուզում ենք երեք միավոր վաստակել»,- նախախաղային ասուլիս ժամանակ ասել է Բաբայանը:
Վերջինս շեշտել է, որ Ազգերի լիգայի այս ենթախմբում յուրաքանչյուր հանդիպում բարդ է լինելու, սակայն ընտրանու յուրաքանչյուր անդամ ամեն ինչ անելու է հաղթանակի հասնելու համար: