Բաժիններ՝

Անշարժ գույքի շուկայում գնաճային միտումները պահպանվում են

Հայաստանի անշարժ գույքի շուկայում զգալի գնաճը շարունակվում է: «Կենտրոն» անշարժ գույքի գործակալության տնօրեն Վահե Դանիելյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով շուկայի միտումներին՝ նշեց, որ գործարքների քանակը շատ է, պահանջարկը մեծ, իսկ վաճառքի ու վարձակալության գները շարունակաբար աճում են:

«Բարձր գները պահպանվում են: Վաճառքի գներն ավելի են բարձրանում. դեռ չենք ամփոփել վերջնական տվյալները, բայց միտումը նկատելի է: Նաև դոլարի անկայուն վիճակն է ստիպում մարդկանց բնակարաններ ձեռք բերել, որովհետև դոլարն արժեզրկվում է դրամի նկատամամբ, ինչով պայմանավորված՝ շատ մարդիկ որոշում են գումարը վերածել անշարժ գույքի: Շուկայում ակտիվությունը պայմանավորված է նաև տուրիստական սեզոնով. զբոսաշրջության նպատակով եկող շատ հայեր այստեղ նաև գույք են ձեռք բերում, ինչը ևս նպաստում է պահանջարկի մեծացման: Իսկ եթե պահանջարկը մեծանում է, գներն էլ աճում են»,- մանրամասնեց նա:

«Կենտրոն» անշարժ գույքի գործակալության տնօրենը տեղեկացրեց, որ վարձակալության գներն այս պահին Կենտրոնում տատանվում են 600-700 դոլարից մինչև 4000 հազար դոլարի սահմաններում, ծայրամասերում՝ առավել մատչելի՝ 400 դոլարից սկսած: Վաճառքի գները, համապատասխանաբար՝ Կենտրոնում մեկ քմ արժեքը տատանվում է 2000-2500 դոլարի սահմաններում, ծայրամասերում՝ 700-1000 դոլարի սահմաններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս