Երևանում է Նոբելյան մրցանակակիր, գիտնական Արտեմ Փաթափությանը
Նոբելյան մրցանակակիր, գիտնական Արտեմ Փաթափությանը Երևանում է:
Նա կմասնակցի այստեղ կայանալիք Գիտության և բիզնեսի օրերին՝ հունիսի 13-17-ը։ Միջոցառումը նախաձեռնվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։ Կմասնակցեն սփյուռքահայ այնպիսի մասնագետներ, ինչպիսիք են Սինոփսիս Արմենիայի նախագահ Երվանդ Զորյանը, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը, Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Գեորգի Դերլուգյանը, ՀԱՀ պրոֆեսոր Արմեն Խերլոփյանը և այլք։
Միջոցառման նպատակն է ցույց տալ գիտության և բիզնեսի կապը, ինչպես կարելի է գիտական նվաճումներն արդյունավետ օգտագործել բիզնեսում, ինչպես նաև գիտությունը գրավիչ դարձնել երիտասարդության շրջանում։ Բացման միջոցառումը կանցկացվի հունիսի 15-ին Մարզահամերգային համալիրում։