ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վարչապետի գլխավորությամբ կայացած միջգերատեսչական քննարկումների արդյունքներով նպատակահարմար չի համարվել ծանր վիրավորանքի ամրագրումը նոր Քրեական օրենսգրքում. այդ անընդունելի երևույթի համար կպահպանվի միայն քաղաքացիական պատասխանատվությունը` մինչև 3.000.000 դրամի չափով
Երևանի և Մոսկվայի նոր համագործակցության շրջանակում հունիսի 10-ին և 11-ին Ռուսաստանի առաջատար բժիշկները «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում կիրականացնեն հիվանդների ընդունելություն, վիրահատություններ, խորհրդատվություն և բուժման նոր տեխնոլոգիաների կիրառման աշխատանքներ:
168.am-ը այս երկու հայտարարությունների, ինչպես նաև Փառուխի և Քարագլխի վերաբերյալ ադրբեջանական մեդիատիրույթում առաջ տարվող թեզերի վերաբերյալ զրուցել է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանի հետ։
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:
Կոմիտեի պաշտոնատար անձի միջոցով դեռևս հունիսի 7-ին իրազեկվել է հիշյալ հանդիպումը 2022 թվականի հունիսի 10-ին ժամը 18:00-ին կազմակերպելու վերաբերյալ և փոխանցվել համապատասխան հրավեր:
Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակը առանց վարանելու ռազմական գործողություններ կսկսի, եթե Թայվանը դուրս գա ՉԺՀ-ից։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Չինաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վու Ցյանը։
Այսօր ՀԱՊԿ կարևորության մասին մտոք գաճաճների այս խունտան չգիտի ինչպես բարձրաձայնի, միայն թե մնան իշխանության ղեկին: Ռուսաֆոբ պայքարիստներն այսօր Մոսկվայի լոբբինգով են զբաղված:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարող է հաջորդ շաբաթ ուղեւորություն կատարել Կիեւ: Հունիսի 10-ին այդ մասին հաղորդել է Le Parisien թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ։
Tatev Soghoyan -ին և նրա եղբորն այսօր Բաղրամյան 26-ի դիմացից ոստիկաններն առևանգել են միայն այն բանի համար, որ նրանք համարձակվել է բարձրաձայնել իրենց քեռու՝ բուժծառայության փոխգնդապետ Հրանտ Պապիկյանի և մեր մյուս գերեվարված հայրենակիցների խնդիրը։
Բագրատ Եսայանը քաղաքական բանտարկյալ է, քանի որ վերջինիս առաջադրված մեղադրանքն աղերս չունի իր կատարած արարքների հետ, իսկ կալանավորման հիմքերը պարզապես բացակայում են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել պաշտպան Վահե Եփրիկյանը:
Ֆուտբոլի Ազգերի լիգայի B ենթախմբի առաջին խմբի երրորդ տուրի շրջանակներում Հայաստանի ազգային թիմը հունիսի 11-ին կմրցի Ուկրաինայի հետ:
ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Արցախի զինծառայող քաղաքացին 2021 թվականին ֆեյսբուքի միջոցով կապ է հաստատել օտարերկրյա գործակալների հետ և ընդհանուև 1550 ԱՄՆ դոլարի դիմաց հայտնել է ռազմական բնույթի տեղեկություններ։
168.am-ի հետ զրույցում Արցախի «Վերնատուն» երիտասարդական վերլուծական կենտրոնի հիմնադիր Արշակ Աբրահամյանն անդրադառնալով Էդմոն Մարուքյանի Արցախ այցին ու տեղի ունեցած բողոքի ակցիային՝ նախ ասաց, որ բողոքի ակցիան իրականացնող երիտասարդներին մեկ հարց էր հետաքրքրում, նրանք ուզում էին պարզել՝ Էդմոն Մարուքյանը բարձրաձայն կասի՞, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։
Սրանք ազգային պետություն քանդողներն են այլեւս, իսկ սրանց սազանդարներն ու հաճախորդնեդը՝ «30 արծաթ» խմբակի ներկայացուցիչներ։
Երևանի «Արարատ-Արմենիա» ակումբին է միացել ռուս դարպասապահ Վսևոլոդ Երմակովը:
Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետություն ժամանած փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Նուր-Սուլթանում մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) տնտեսական խորհրդի հերթական նիստին:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հունիսի 10-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի` միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին: Հանդիպմանը ներկա էր նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով Միխայիլ Շվիդկոյի այցը ՀՀ ԿԳՄՍ նախարարություն՝ Վահրամ Դումանյանն անդրադարձել է «Հայաստանի մշակույթի օրեր Ռուսաստանում» և «Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Հայաստանում» ծրագրերին: «Հայաստանի […]
ԱՄՆ-ի բանակի երկրորդ օդանավն է կործանվել Կալիֆոռնիայի նահանգում երկու օրվա ընթացքում։
Արդարադատության ոլորտի իշխանազավթման տիրակալները ոչ հեռու ապագայում կվայելեն արդարադատության իրական ուժը` ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության համապատասխան քրեակատարողական հաստատություններում։
Հիշեցնենք, որ այդ հարցազրույցն առաջ էր բերել ադրբեջանական կողմի դժգոհությունը, որի պատճառով ռուսական լրատվամիջոցի կայքի հասանելիությունն Ադրբեջանում արգելափակվել էր։
Իշխանությունն ուժեղացրել է նիստերի դահլիճի մուտքերի հսկողությունը։ Բոլոր դռների մոտ տեղադրվել են մետաղորսիչ սարքեր, եւ ամեն անգամ դահլիճ մտնելիս պատգամավորներին ստուգում են։ Թե՛ լրագրողների խոսքի ու ազատ տեղաշարժի սահմանափակումները, թե՛ անվտանգության աննախադեպ խստացված միջոցառումները ոչ միայն իշխանության վախի դրսեւորում են, այլեւ «ժողովրդավարության բաստիոն» վերնագրով առասպելի անփառունակ վերջաբան: Փորձագետները չեն բացառում, որ օրենքի ներկայիս փոփոխությունը կարող է բացասաբար անդրադառնալ մամուլի ազատության ոլորտում Հայաստանի՝ առանց այն էլ ոչ բարվոք վարկանիշի վրա:
Ազգային ժողովը երեկ 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ կից փաթեթով։
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տեղեկանում ենք, որ նախորդ տարվա ապրիլի 9-ին Արմեն Փաշինյանը դարձել է միանգամից երկու՝ «Գոու թրեյդ» և «Մինա-Մայա» ընկերությունների տնօրենը։
Տաթևը Բաղրամյան 26 էր գնացել խաղաղ բողոքի գործողություն իրականացնելու` 44-օրյա պատերազմի ընթացքում իր գերեվարված քեռուն և մյուս գերիներին օր առաջ Հայրենիք վերադարձնելու պահանջով:
«Իրենք գիտեին՝ ես ընդդիմություն եմ հոգով և իրենց ենթարկվողը չեմ. կրճատման անվան տակ փորձեցին ինձնից ազատվել»,- 168.am-ի հետ զրույցն այսպես է սկսում Արմավիրի մարզի Էջմիածին համայնքի Մակար Եկմալյանի անվան երաժշտական դպրոցի արդեն նախկին ուսուցիչ Հրաչյա Մկրտչյանը, որն օրերս ծանուցում է ստացել, որ ազատված է աշխատանքից:
Շաբաթներ առաջ 168.am-ն անդրադարձել էր Առողջապահության նախարարությունում նոր կորոնավիրուսային համավարակով պայմանավորված բյուջետային ծախսերի իրականացման վերաբերյալ ՀՊ հաշվետվության արդյունքներին: Մասնավորապես նշել էինք, որ ՀՊ-ն արձանագրել է միլիոնավոր դրամների անհամապատասխանություններ, մատնանշել այնպիսի աղմկահարույց դրվագների մասին, ինչպիսիք են՝ թեստերի արդյունքները, որոնք համակարգում էին հայտնվել հանձնելուց առաջ: Նշենք՝ հաշվեքննությունը համակարգել էր ՀՊ անդամ Աբրահամ Բախչագուլյանը:
«Բելառուս-24» հեռուստաալիքն անջատված է ԵՄ-ի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների համար արբանյակային հեռարձակումից: Այդ մասին հաղորդել է Բելառուսի տեղեկատվության նախարարությունը:
Այսօր առավոտյան Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցները ձերբակալել են «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանին։
Մինչ իշխանության ներկայացուցիչները, իրար հերթ չտալով, իրենք իրենց համոզում են, որ երկրում քաղաքական ճգնաժամ չկա, ընդդիմության իրականացրած ակցիաների ժամանակ մասնակիցների թիվը մի քանի անգամ գերազանցող ոստիկանության աշխատակիցների առկայությունը խոսում է նրանց վախերի մասին: