«Վերին Լարս» անցակետում հունիսի 11-ին տեղի է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հանդիպումը Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի հետ:
ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարը՝ գրելով․ «Ժամանակը եկավ հրաժեշտ տալու ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարի պաշտոնին: Ես երախտապարտ եմ այս հնարավրության համար, որն ինձ ընձեռվեց՝ գրեթե 4 փորձություններով և հաջողություններով լի տարիներ ծառայելու ավիացիայի ոլորտին և մեր ժողովրդին:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը՝ ՈւՂԻՂ:
14.05.2022-ին կալանավորված Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը դեռևս մայիսի 25-ին Ա. Չալաբյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ՝ ՀՀ Աժ պատգամավորներ Սեյրան Օհանյանի, Իշխան Սաղաթելյանի, Էլինար Վարդանյանի, Հայկ Մամիջանյանի, Տիգրան Աբրահամյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի և «Արար» հիմնադրամի երաշխավորություններով դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն։ Սակայն երաշխավորությունները մերժվել են, ինչի առիթով Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել։ Հայտարարությունում մասնավորապես նշվում է.
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական 2 հայցադիմումներն ընդունվել են վարույթ:
Հունիսի 14-15-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Բուլղարիայում:
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, հունիսի 10-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Արտակ Հունանյանը Երևան քաղաքի Հասրաթյան փողոցում հայտնաբերվել է:
Հայաստանում հունիսի 6-12-ն ընկած ժամանակահատվածում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 38 դեպք:
Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն լրագրողներին հայտարարել է, որ Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին չի անդամակցի առանց Շվեդիայի։ «Երբ ես վերջին անգամ այցելեցի Շվեդիա, ես շատ հստակ հասկանալ տվեցի դա»,-ասել է Նիինիստյոն՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ Հելսինկիում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:
Ակնհայտ է, որ այս պայմաններում պատժամիջոցներ կիրառելը և հացահատիկի արտահանումը Ռուսաստանի Դաշնությունից (կամ մեկ այլ սնունդ արտահանող երկրից) սահմանափակելը հանցագործություն է, ամենից առաջ, հումանիտար նկատառումներով։ Այս հարցերը պահանջում են լայնամաշտաբ քննարկում իշխանության և գործարար ներկայացուցիչների կողմից ամբողջ աշխարհում։
Չեխիան ԵՄ-ի խորհրդում նախագահության ժամանակ ձգտելու է այն բանին, որպեսզի ուկրաինական ճգնաժամի կարգավորումը մնա Եվրամիության ուշադրության կենտրոնում: Այդ մասին հայտարարել է Չեխիայի արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկին: «Մենք կընդգծենք, որ Եվրոպան չպետք է մոռանա Ուկրաինայի մասին»,-ասել է Լիպավսկին՝ հանդես գալով CNN հեռուստաալիքի եթերում:
Հարցեր, որոնք այդպես էլ չեն հնչելու
Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաները տրամաբանորեն հասել են մի կետի, որից հետո պահանջվում է գրագետ վերափոխում։ Իրավիճակի միջանկյալ գնահատականները կարևոր են առաջիկա ճիշտ որոշումների համար։
Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պլանավորում են հինգշաբթի օրը՝ հունիսի 16-ին, համատեղ այց կատարել Կիեւ: Հունիսի 12-ին այդ մասին հայտնել է La Stampa թերթը։
Որոշումը կանխատեսելի էր՝ հաշվի առնելով Արմեն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդման քաղաքական ու խտրական բնույթը։
Լաո, իրար հաջորդող իշխանություններն այդպես էլ համարժեք իրավական ու քաղաքական գնահատական չտվեցին մեր պետության ընտրական համակարգի ողնաշարը սղոցող 1995-96թթ. համապետական ընտրություններն աննախադեպ կեղծելու ակնհայտ փաստին։ Եվ պատահական չէ, որ այդ կեղծիքներն իրականացնող նենգ գործիքը բանտում լինելու փոխարեն, մերօրյա գետադարձի կողմից այսօր նշանակվել է արդարադատության ռահվիրա։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ղեկավարությամբ «Միասին» կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում հավաքել է ընտրողների ձայների 25,60 տոկոսը՝ 0,09 տոկոսով առաջ անցնելով «Նոր ժողովրդական բնապահպանական եւ սոցիալական միություն» միավորումից, որը գլխավորում է ձախ առաջնորդ Ժան Լյուկ Մելանշոնը։
Առավազն 29 մարդ է տուժել Կատալոնիայի Ինքնավար Մարզում մարդատար գնացքի եւ ապրանքատար գնացքի լոկոմոտիվի բախումից: Այդ մասին ասված է ինքնավարության Քաղաքացիական պաշտպանության գլխավոր վարչության մամուլի տեղեկագրում:
Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը հունիսի 13-ին երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Կատարի Պետություն:
Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի մահվան կապակցությամբ:
Արաբական երկրները խիստ ճնշման ենթարկվեցին Արեւմուտքի կողմից, որը պահանջում էր որոշակի դիրորոշում բռնել Ուկրաինայի իրադրության վերաբերյալ, սակայն չղեկավարվեցին նրա ցուցումով: Հունիսի 12-ին Եգիպտոսի Sada El balad հեռուստաալիքին տված հարազրույցում այդ մասին հայտարարել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու ալ Գեյթը։
Նիկոլ Փաշինյանը հունիսի 13-ին երկօրյա պաշտոնական այցով ժամանեց Կատարի Պետություն։
79 տարեկանում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
Այսքանով հանդերձ՝ շատ բան հնարավոր է փրկել։ Կործանարար այս ընթացքը կասեցնելու մի քանի տարբերակներ կան, որոնց քննարկումն ու կյանքի կոչելը օրվա հրամայական է։
Սակայն պետք է պատրաստ լինել «ակնկալ» տարբերակին ևս, ուստի որոշել եմ հունիսի 14-ից սկսած՝ «լայվի» ձևաչափով կարդալ դասախոսությունների շարք նոր քրդատ օրենսգրքի մասին:
Բրիտանացի տնտեսագետ Թիմաթի Աշը Թուրքիայի տնտեսությանը սպասվող ճակատագիրը համեմատել է Լիբանանի տնտեսության հետ, երբ այդ երկիրը հայտնվել էր դեֆոլտի (սննկացման) եզրին: Լիբանանի կենտրոնական բանկում ստեղծված դոլարի լիկվիդայնության խնդիրն ու տարադրամի ռեզերվների կրճատումը լուրջ ճգնաժամերի առաջացման ճանապարհ էին բացել:
Չինաստանի եւ Հնդկաստանի ներմուծողներն ավելացնում են ՌԴ-ից նավթի գնումների ծավալները, ինչը հանգեցնում է հակառուսական պատժամիջոցների արդյունավետության նվազեցման: Այդ մասին ասված է հունիսի 10-ին ճապոնական Nikkei թերթի կայքում հրապարակված հդվածում։
Չեխիայի Յիչին և Կնեժնոյի Ռիխնով քաղաքների սուպերմարկետների աշխատակիցները բանանի արկղերում կես տոննա կոկաին են հայտնաբերել։