Մեր նպատակն է, որ ինչ որ պահի խելագարին զեկուցեն, որ կա լիարժեք երկիշխանություն. Իշխան Սաղաթելյան:
Կառավարության երրորդ մասնաշենքը շրջափակված է։
Ընդդիմությունն անսպասելիորեն փոխեց երթի ուղղությունը դեպի Կառավարության երրորդ մասնաշենք։
«Նիկոլ, ամեն օր, ամեն ժամ գալու ենք քո հետևից». ընդդիմության երթը կանգնեց հրապարակում։
Կոնվերս Բանկի պարտատոմսերն այսուհետ հասանելի են նաև Բանկի Մոբայլ հավելվածում: Այստեղ՝ հաշված րոպեների ընթացքում օգտատերը կարող է անցնել պարտատոմսերի գնման ողջ գործընթացը՝ արժեթղթերի հաշվի բացումից մինչև պայմանագիր:
Նախագահական նստավայրում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ տեղի է ունեցել փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի, Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանի երդման արարողությունը:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Դուշանբեում հանդիպում է ունեցել Տաջիկստանի Հանրապետության ԱԳ նախարար Սիրոջիդդին Մուխրիդդինի հետ։
ՈՒՂԻՂ. Անհնազանդության և հրաժարականի պահանջի երթը Երեւանում։
#ՀԻՄԱ. Ընդդիմության հանրահավաքը՝ Ֆրանսիայի հրապարակում։
Շուշիի գորգերի թանգարանի տնօրեն Վարդան Ասծատրյանն էլ տեղեկացրեց, որ իրենց հատկացվել է թանգարանի երկրորդ հարկը, որն ընդգրկում է 5-6 փոքր դահլիճ, ընդհանուր առմամբ 450քմ է և գուցե մինչև հունիս ամսվա վերջ հնարավոր լինի տեղափոխվել:
32-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած։
«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը կողմնակից է, որ ՀՀ-ում լինի նոր իշխանություն, և միանում է Նիկոլ Փաշինյանի հեռացման ու նոր իշխանություն ունենալու պահանջին, թեպետ որոշ բաների և լուծումների հետ համաձայն չէ:
Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում մայիսի 10-ին տեղի ունեցած հրաձգության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Արցախի Քննչական կոմիտեի քննիչի որոշմամբ Արցախի Հանրապետության քաղաքացի Ս.Կ.-ն որպես մեղադրյալ է ներգրավվել:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 1900-րդ բանաձևը սահմանում է «քաղաքական բանտարկյալ» հասկացությունը։
2021թ. փետրվարին «Մեդիապորտ» տելեգրամ ալիքը սենսացիոն հրապարակում էր կատարել Երևանի սրճարաններից մեկում Նիկոլ Փաշինյանի նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանի և ռուսախոս մի կնոջ զրույցի փաստով, ով, ըստ հարթակի, ըստ ամենայնի, լրագրող էր։
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում պարզվել են պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արգիշտի Արմենի Եղյանի մահվան դեպքի հանգամանքները:
КГБ-ի «շեստյորկեքով» փորձում են վարկաբեկել Ավետիքին, որովհետև նա թիրախին է կպել. Հայկ Գրիգորյան:
Պայթյուն է որոտացել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի մզկիթում: Այդ մասին հաղորդել է տեղական Tolo News հեռուստաալիքը՝ վկայակոչելով քաղաքի անվտանգության ուժերի ներկայացուցչին։
73 տարեկան հասակում մահացել է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նախագահ Խալիֆա բեն Զայիդ Ալ Նահայանը: Մայիսի 13-ին այդ մասին հայտնել է երկրի WAM լրատվական գործակալությունը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի սկզբանե չգիտեր, թե իրականում ինչ է տեղի ունեցել։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը՝ մեկնաբանելով Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը, որի հետևանքով 29-ամյա հղի էր մահացել։
Իշխանությունների գործողությունները միտված են ինտելեկտուալ մարդկանց ահաբեկելուն. Մենուա Սողոմոնյան։
Մայիսի 13-ի ցերեկը, 14-15-ը, 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 15-ի երեկոյան ժամերից, 16-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ:
Հետևությունը շատ հստակ է, թե ինչ օպերացիա է տեղի ունեցել իրականում. Ռուբեն Մելիքյան։
1994-ին մենք պետք է գնայինք կապիտուլյացիայի, կամ Ադրբեջանին պարտադրեինք կապիտուլյացիա, և ոչ թե՝ գնայինք զինադադարի: Լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ավետիք Չալաբյանի կինը՝ Անահիտ Ադամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ ու այսօր շատերդ երևի տեսել եք Ավետիքի բերման ենթարկելու խայտառակ կադրերը: Միգուցե նաև լսել եք ակնհայտ մոնտաժված ձայնագրությունը, որը փորձում են որպես հիմք օգտագործել այս ակնհայտ քաղաքական գործը կյանքի բերելու համար:
Ղազախական «FlyArystan» ավիաընկերությունը տեղեկացնում է Ալմաթի-Երևան իր նոր ուղղության բացման մասին:
Նույն օրը «Հերացի» 1-ին համալսարանական հիվանդանոցից հաղորդումներ են ստացվել այն մասին, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 3 քաղաքացիներ՝ տարբեր մարմնական վնասվածքներով:
Սրանք վերջին փրփուրներն են, որից կախվել է Նիկոլ Փաշինյանի վարչախումբը. Խաչիկ Գալստյան։
«Համապատասխան փորձաքննությամբ հաստատվել է, որ շարասյան ղեկավարը՝ Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած Արամ Նավասարդյանը, գերազանցել է արագությունը: Բացի այդ, նշված վայրում ռելիեֆի խնդիր էլ կա, այդ ռելիեֆը դեպի վերև է բարձրանում, կորանում է: Դա նշանակում է, որ նույնիսկ 100 արագությունը նման դեպքերում թույլատրելի չէ, սակայն գերազանցվել է նույնիսկ 100 արագությունը»,- ասաց Րաֆֆի Ասլանյանը:
Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վարչապետի կողմից Արկադի Փելեշյանին Վանաձորի քաղաքապետի Ժ/Պ նշանակելը, ըստ էության, ուղերձ է, որ իշխանությունները ոչ միայն պատշաճ պայքար չեն ծավալում գողական բարքերի ու կրիմինալի դեմ, այլև, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, երբեմն համագործակցում վերջիններիս հետ»։