«Այս պահին լավագույն օգնությունը Ավետիքին հանրային աջակցելն է»․ Ավետիք Չալաբյանի կնոջ գրառումը

Ավետիք Չալաբյանի կինը՝ Անահիտ Ադամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ ու այսօր շատերդ երևի տեսել եք Ավետիքի բերման ենթարկելու խայտառակ կադրերը: Միգուցե նաև լսել եք ակնհայտ մոնտաժված ձայնագրությունը, որը փորձում են որպես հիմք օգտագործել այս ակնհայտ քաղաքական գործը կյանքի բերելու համար:

Այս իշխանությունը վախենում է անկախ, կայացած, հայրենիքը ու հային սիրող մարդկանցից: Վախենում է հայ մարդուց, որը չի պատկերացնում իր կյանքը առանց Հայաստանի, իսկ Հայաստանը առանց հզոր բանակի և պետության:

Եթե ուշադրություն դարձնեք, Ավետիքին անձամբ ճանաչող և իր հետ աշխատած ցանկացած մարդ անվերապահ հավատում և աջակցում է իրեն ու պատրաստ է իր կողքին կանգնել: Շատերը այդ մասին այսօր հանրային հայտնել են:

Ինձ երեկվանից զանգում ու գրում են հարյուրավոր մարդիկ, մենք անչափ շնորհակալ ենք բոլորիցդ մեր ընտանիքի կողքին լինելու համար :

Շատերդ հարցնում եք, թե ինչպես օգնել, ասեմ, այս պահին լավագույն օգնությունը Ավետիքին հանրային աջակցելն է:
Կանխավ շնորհակալ ենք»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031