Վարչապետը տեղեկացված չի եղել, հակառակ դեպքում, վստահեցնում եմ՝ կկանգնեցներ ավտոշարասյունը․ ՄԻՊ-ը՝ հղի կնոջ մահվան ելքով վրաերթի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի սկզբանե չգիտեր, թե իրականում ինչ է տեղի ունեցել։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը՝ մեկնաբանելով Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը, որի հետևանքով 29-ամյա հղի էր մահացել։

«Ես հետաքրքրվել եմ, և ինձ ներկայացված տեղեկատվությամբ` վարչապետը տեղեկացված չի եղել, թե ինչ է կատարվել։ Հակառակ դեպքում` վստահեցնում եմ` կկանգնեցներ ավտոշարասյունը և կմոտենար տուժածին»,–ասաց Գրիգորյանը։

Հիշեցնենք` ապրիլի 26-ին` ժամը 18:05-ի սահմաններում, Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ ոստիկանության ՃՈ ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարը վրաերթի էր ենթարկել հղի կնոջ, ով մահացել էր։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031