Մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է ժամը 12:04-ին

Հարգելի քաղաքացիներ,

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում այսօր առավոտյան քաղաքացիներն իրականացրել են անհնազանդության ակցիա:

Քանի որ իրավիճակը կարող էր դուրս գալ վերահսկողությունից, անվտանգության նկատառումներով ժամը 11:39-ին որոշում է կայացվել ժամանակավորապես դադարեցնել գնացքների աշխատանքը և փակել բոլոր կայարանների մուտքերը։

Մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է 12:04-ին:
Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031