«Մտքեր Երևանյան փակ և կիսափակ փողոցներից, մինչ պատվաբեր և սպասելի բերման ենթարկվելը». Վլադիմիր Մարտիրոսյան
Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մտքեր Երևանյան փակ և կիսափակ փողոցներից, մինչ պատվաբեր և սպասելի բերման ենթարկվելը:
❗️Առայժմ չեզոքություն պահպանող և իրադարձություններին սպասման ռեժիմով հետևող սիրելի համաքաղաքացիներ, կարող եք վերջ տալ ձեր «սպասի տեսնենք ինչա լինում վերջում կկպնենք» ռեժիմին: Իշխանություն VS Դիմադրություն հակամարտության մեջ Դիմադրությունը վստահաբար նժարը թեքում է իր կողմ, իսկ Իշխանության իր կողմ թեքած միակ բանը «դասարանցու» ժամանակավոր կարմիր և սև բերետներն են և ՀՀ Նախագահ կոչվածի ազգանունի մեջ ավելացված «ու» տառը:
❗️Հայ մարդկանց հուսահատության մեջ մնալու վտանգն անցել է, մեկնարկել է աննահանջ պայքարի փուլը, որն ուղեկցվում է ոչ թե քաղաքական լիդերության սպասման, քաղաքական ուղղորդման այլ հայ մարդու անձնական և ազգային մոտիվացիաներով:
❗️Հիշեք, որքան երկարի պայքարն ընդդեմ սրանց, այնքան էլ ծավալուն, հիմնավոր և խորքային է լինելու սրանց մերժումը, հեռացումը, վերարտադրման և քաղաքական տեսակի բացառումը:
Չկա իշխանություն, որն ունակ է երկար դիմադրել իր դեմ ծավալված դիմադրությանը: Այն անխուսափելիորեն դառնալու է ավտոկրատ, բիրտ և բռնարար, քանի որ դա է իշխանություն պահելու ժամանակավոր երաշխիքն ու միևնույն ժամանակ անկման պատճառը: Սա քաղաքական աքսիոմա է:
Հենց այս փուլում է, որ թավիշը փոխակերպվում է բանտիկով չագուչի և ընկնում այն կիրառողի լավագույն դեպքում ոտքին, վատագույն դեպքում գլխին:
P.S. Էնպես, որ սիրելի չեզոքություն պահողներ, ուշադիր եղեք պահը բաց չթողնեք, #սկսվելա»: