Մուշեղ Մխոյանի (ՎՈԺԴ) դուստրը ոստիկանների գործողությունների հետևանքով վնասվածք է ստացել․ նա տեղափոխվել է «Իզմիրլյան» բ/կ

Ընդդիմության անհնազանդության ակցիայի ժամանակ այսօր ոստիկանների կոպիտ գործողությունների հետևանքով վնասել են քաղաքացի Քրիստինե Մխոյանի ձեռքը: Նրան տեղափոխել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն:

Հետազոտությամբ պարզվել է, որ աշխարհի ամենամարտունակ ոստիկանության կիրառած բիրտ ուժի արդյունքում, քաղաքացուհի Մխոյանը ձեռքի տրավմա է ստացել:

Նշենք, որ Քրիստինե Մխոյանը Արցախյան ազատամարտի հերոս, հետմահու մարտական խաչ առաջին աստիճանի ասպետ Մուշեղ Մխոյանի (ՎՈԺԴ) դուստրն է:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031