Հայաստանում սկիզբ առած Արցախի պետական խորհրդանիշի՝ ՀՀ տարբեր բնակավայրերում տեղադրման գործընթացը շարունակվում է: Այսօր Արցախի Հանրապետության պետական դրոշը բարձրացվեց նաև Ճամբարակում: Դրոշը տեղադրեցին ՀՀԿ-ական և ՀՅԴ-ական երիտասարդները:
Զարգանալու ճանապարհն ավելի լավ է, քան ամեն անգամ բոլորի հետ կռվել, ամեն անգամ ավելի մեծ պահանջներ դնել ու արդյունքում ոչինչ չստանալ։ Այս մասին 24News-ի և «Առավոտ»-ի լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ազգային ժողովի (ԱԺ) պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Խաչատուր Սուքիասյանը։
Կարգապահական հանձնաժողովի նիստ․ որոշվեց 7 ոստիկանի ազատել ծառայությունից։
Երկու օր շարունակ Ազգային ժողովի ամբիոնից ունեցած ելույթներով խաղաղության դարաշրջանի մասին ամեն նախադասությունը մեկ հայտարարող Նիկոլ Փաշինյանն իրականում պատերազմ է հայտարարել։
Ադրբեջանցիների և Թուրքիայի հետ երբեք բարեկամություն անել հնարավոր չի, Փաշինյանը մեզ խաբեց, մեղք ենք․ հարցում
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական կեղծ պնդումներին ու հայտարարություններին:
Այսօր լրագրողներն իշխանական պատգամավոր Վիգեն Խաչատրյանին հիշեցրին՝ 1991 թ. Գերագույն Խորհուրդը որոշում է ընդունել, որ Արցախը որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում, ապա հետաքրքրվեցին՝ հիմա հե՞տ եք կանգնում այդ որոշումից, վերախմբագրելո՞ւ եք:
Քրեակատարողական ծառայության (ՔԿԾ) հաշվեկշռում գտնվող ծառայողական մեքենաների և ՔԿԾ կենտրոնական մարմնում տեղակայված տեսահսկման կենտրոնում ծառայության իրականացման կարգի մասին 168.am-ը գրավոր հարցեր էր ուղղել այդ կառույցին:
Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում իր եզրափակիչ ելույթի մեծ մասը նվիրեց Կառավարության 2021թ․ գործունեության հաշվետվության ժամանակ ելույթին հաջորդած արձագանքներին և մասնավորապես՝ ՀՀ Երրորդ նախագահի արձագանքին:
Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցները կարող են կատալիզատոր դառնալ հենց Միացյալ Նահանգների հետագա գնաճի եւ տնտեսական անկման համար: Այդ մասին է գրում է Washington Post թերթը:
Տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար հաջորդ մրցույթը կայացել է 10.03.2022թ.-ին, որի արդյունքում կրկին հաղթող չի ճանաչվել: Հաշվի առնելով վերոգրյալը և Կարգի նշյալ կետով Երևանի քաղաքապետին վերապահված իրավասությունը՝ Դիանա Մինասյանը նշանակվել է «Երևանի Ա. Չեխովի անվան հ.55 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար»:
Ապրիլի 12-ին Ուկրաինայի իշխանությունների կողմից ձերբակալված ուկրաինացի ընդդիմադիր պատգամավոր Վիկտոր Մեդվեդչուկի կինը՝ Օքսանա Մարչենկոն, իր Youtube-յան ալիքում տեղադրել է մի տեսանյութ, որտեղ օգնության խնդրանքով դիմում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եթե պատերազմը Շուշիի համար էր, ըստ գործող վարչապետի, ու առանց դրա պատերազմը կանգնեցնել չէր լինի, ապա հաստատվում են այն վկայությունները, որ Շուշին դիտավորյալ է հանձնվել, որպեսզի պատերազմը կանգնեցվի, ու զոհերը տրվել են դիմադրության պատրանք ստեղծելու համար: Մնում է Հադրութի հարցն էլ պարզվի»:
«Նիկոլը, երեկ և այսօր, փրփուրը բերանին, մաղձով և թարախով խոսում էր այն ամենի մասին, ինչի վրա խարսխված է Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, ժամանակակից հայի ինքնությունը, մեր արժանապատվությունն ու հավատը: Խոսում էր Արցախյան խնդրի, Արցախյան պայքարի մասին՝ Արցախից հրաժարվելու, Արցախից ձեռքերը լվանալու, Արցախը հանձնելու տրամաբանության մեջ»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի խորհրդարանական ելույթներին՝ նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Ապրիլի 13-ին, ժամը 18.18-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ ապրիլի 10-ից ապրիլի 13-ի ժամը 18.00-ն ընկած ժամանակահատվածում մուրճանման առարկայով վնասել են Մաշտոցի պողոտայի և Խորենացու փողոցի խաչմերուկում տեղադրված Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանի դեմքի հատվածը:
Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան հայտնել է ինսուլինի տեղական արտադրություն հիմնելու որոշման մասին և գրառում արել Twitter-ում։
Ուկրաինայի համար ամսական առնվազն 7 միլարդ դոլար է պահանջվում որպես ֆինանսական օգնություն աշխատավարձերի եւ սոցիալական վճարների ծախսերը ծածկելու համար:
Նիկոլ Փաշինյանը նախօրեին ԱԺ-ում, ի թիվս մի շարք աղմկահարույց դիտարկումների, հայտարարեց, թե միջազգային հանրությունը Հայաստանից պահանջում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և իջեցնել Արցախի կարգավիճակի հարցում ՀՀ նշաձողը։
Ապրիլի 14-ին պաշտոնական այցով Ադրբեջանում է Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման։
Վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիելյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի: Այս մասին որոշումը քիչ առաջ հրապարակեց գործով նախագահող Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ Սերգեյ Չիչոյանը:
Հակակոռուպցիոն կոմիտեն օրերս տեղեկացրեց՝ Աղվան Հովսեփյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է. ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նախկին գլխավոր դատախազը մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փողերի լվացման և այլ չարաշահումների կատարման համար։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական «NTV» լրատվամիջոցի հետ զրույցում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին, ինչպես նաև արտաքին քաղաքականության վերաբերյալ այլ հարցեին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը, շարունակելով աշխատանքային այցը Սյունիքում, ապրիլի 13-ին Գորիսում հանդիպում է ունեցել Արցախից տեղահանված ընտանիքների հետ։
Ապրիլի 14-ի ցերեկը, 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ապրիլի 14-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումը:
Ֆրանսիայի հակաահաբեկչության դատախազությունը չորս հետաքննություն է սկսել Ուկրաինայում ֆրանսիացի քաղաքացիների նկատմամբ հնարավոր պատերազմական հանցագործությունների փաստերով: Այդ մասին հայտնել է գեներալ Ժան Ֆիլիպ Ռեյլանը՝ մարդկության նկատմամբ հանցագործությունների դեմ պայքարի կենտրոնական վարչության հրամանատարը:
Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենը («Ազգայն միավորում») կարծում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Արեւմուտքի երկրներից խնդրում է ավելին, քան նրանք ի վիճակի են նրան տալու:
Կոլումբիան պատրաստ է ավելացնել ածխի եւ ածխաջրածինների արդյունահանումը՝ արեւմտյան երկրների շուկաներում ռուսաստանյան էներգառեսուրսներին փոխարինելու նպատակով: Այդ մասին, երկրի նախագահ Իվան Դուկեն հայտարարել է CNN-ին տված հարցազրույցում:
Ապրիլի 15-ին` ժամը 10:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունը Վայք համայնքի Գոմք բնակավայրում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։
Ազգային ժողովի նիստը շարունակվում է. ՈՒՂԻՂ: