ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են 44-ամյա տղամարդու կողմից խարդախությամբ խոշոր չափերի, ինչպես նաև համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ զգալի չափերի հափշտակություններ կատարելու, փաստաթուղթ կեղծելու և այն օգտագործելու դեպքերի հանգամանքները:
Մեր այսօրվա հանրահավաքն այնքան մեծ է եղել ու տեսանելի, որ ի տարբերություն նիկոլական ուսապարկերի ցերեկով տարածված նկարների, որոնք վերագրվում էին մեր հանրահավաքին, Դանիելը փորձել է ազնիվ մոտեցման տպավորություն ստեղծել, բայց էլի չի ստացվել ու սխալվել է` առնվազն 5000-ի կարգի, իսկ ես այսօրվա հանրահավքի թվին տիրապետում եմ, քանզի ըստ փակ պաշտոնական աղբյուրների այսօրվա հանրավաքին մասնակցած քաղաքացիների թիվը գերազանցում էր 16.000-ը:
Մենք շահագրգռված ենք, որ պայմանավորվածություններ ձեռք բերվեն, որպեսզի իրավիճակը կարգավորվի:
Երգչուհի Գայա Արզումանյանը երաժշտասերների դատին է հանձնել «Կարոտում եմ քեզ, Արցախ» երգը, որի տեսահոլովակն արդեն համացանցում է:
Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) գործկոմը կրճատել է 2024թ. Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի ծանրամարտի մրցաշարում գործող քաշային կարգերի քանակը:
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 6-ին ժամը 10:00-17:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի Է-2 թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Կուբայի առողջապահության նախարարությունը հաղորդել է ապրիլի 6-ից ինքնուրույն ճամփորդող անձանց համար բոլոր սանիտարական պահանջները չեղարկելու մասին. մուտքի համար պատվաստման եւ ՊՇՌ-թեստի մասին հավաստագրերն այլեւս պետք չեն գա: Այդ մասին հաղորդում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ):
Հեռուստալրագրող Հռիփսիմե Առաքելյանի կարծիքով՝ երբ որևէ մեկը կրում է «ժողովրդական արտիստ» տիտղոսը, դա նշանակում է, որ այդ մարդը ժողովրդի ծոցից դուրս եկած, ժողովրդի կողմից հարգանք վայելող մեկն է:
Ուղիղ տասը ամիս առաջ Գեղարքունիքի մարզի Կութ գյուղից ադրբեջանական զինված ծառայողները 80 անասուն էին գողացել, բայց առ այսօր ոչ ադրբեջանցիներն են վերադարձրել առևանգած անասունները, և ոչ էլ ՀՀ Կառավարությունն է կութեցի 5 ընտանիքներին փոխհատուցում տրամադրել, թեև հանուն արդարության պետք է ասել, որ մարզպետարանից ինչ-որ օգնություն տվել են:
Էստոնիայի արտաքին գործերի նախարարության փոխկանցլեր Մարտ Վոլմերը հայտարարել է, որ ռուսաստանցի աշխատակիցները պետք է լքեն երկիրը մինչև ապրիլի 30-ը։
Վրաստանի մաքսատան ծառայողները Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ձերբակալել են օտարերկրացու, որը փորձել է կոկաին ներմուծել երկիր: Այդ մասին ասվում է Վրաստանի ՆԳ նախարարության կայքում:
Արցախում վերջին շաբաթներին շարունակվող խիստ լարված ռազմական և հումանիտար մթնոլորտի ֆոնին վաղը Բրյուսելում նախատեսվում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը Փաշինյանի և Ալիևի հետ:
Նա ընդգծել է, որ դաշինքը այդ դիրքորոշմանն է, քանի որ «պատասխանատու է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև պատերազմը կանխելու համար»։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 6-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում։ Հանդիպումը ներառված է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հաջորդ շաբաթվա աշխատանքային օրակարգում։ Նախատեսված է Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպում, այս պահի դրությամբ այլ մանրամասներ հայտնի չեն:
ՌԴ խաղաղապահների անվտանգությունն ապահովելու եւ հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հնարավորինս արվում է, որ վաղն առավոտյան ամբողջովին վերականգնված լինի գազամատակարարման բնականոն ռեժիմը»,- նշված է հաղորդագրությունում:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է Երևան քաղաքի երկու բնակիչների մարմնական վնասվածք ստանալու դեպքի առթիվ քննվող քրեական գործի նախաքննությունը:
Վստահ եմ, որ մեր երկիրն այսպես չի ավարտելու իր անկախությունը. քաղաքացի
Անեծք Նիկոլի գահին. հանրահավաքի մասնակից
Օրհասական պահ է, իշխանությունը ուզում է իր բերած աղետը հասցնել կուլմինացիայի. Լևոն Քոչարյան
Ավանդաբար յուրաքանչյուր տարի՝ այս շրջանում, Ազգային ժողովում (ԱԺ) ներկայացվում են գլխավոր դատախազի և Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) տարեկան հաղորդումները:
Պայքարը կշարունակվի մինչև իր տրամաբանական ավարտը. Առուշ Առուշանյան
Ակնկալիքս այն է, որ որևէ գործ կիսատ չթողնենք. Գառնիկ Իսագուլյան
Այստեղ չկա քաղաքական պայքար, սա պայքար է հանուն հայրենիքի. Դավիթ Հայրապետյան
Արցախն իմ ցավն է. եկեք միավորվենք, մենք ժամանակ չունենք. հանրահավաքի մասնակից Արմինե Բաղրամյան
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները մարտի 28-ից ապրիլի 4-ը մարզերում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4690 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 55 տրանսպորտային միջոց։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է «Ադրբեջանի և Իրանի կառավարությունների միջև Ադրբեջանի Արևելյան Զանգեզուր տնտեսական շրջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային նոր կոմունիկացիաների ստեղծման մասին հուշագիրը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել։ Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետն առանձնազրույց կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։
Հանրահավաքի մասնակիցները փակում են Ֆրանսիայի հրապարակը․ ՈՒՂԻՂ
Հանրահավաքի մասնակիցները Արցախի դրոշը տեղադրեցին Երևանի Ֆրանսիայի հրապարակում