Բաժիններ՝

Կոլումբիան պատրաստ է էներգակիրներ մատակարարել ԱՄՆ-ին և ԵՄ-ին. Իվան Դուկե

Կոլումբիան պատրաստ է ավելացնել ածխի եւ ածխաջրածինների արդյունահանումը՝ արեւմտյան երկրների շուկաներում ռուսաստանյան էներգառեսուրսներին փոխարինելու նպատակով: Այդ մասին, երկրի նախագահ Իվան Դուկեն հայտարարել է CNN-ին տված հարցազրույցում:

«(ԱՄՆ-ը եւ Եվրոպան) ստույգ գիտեն, որ իրենք այլեւս չեն կարող կախված մնալ Ռուսաստանից էներգառեսուրսների մատակարարումներից: Կարող է արդյոք Կոլումբիան իր ավանդը ներդնել այդ խնդրի լուծման գործում: Պատասխանն է՝ այո»,-ասել է Դուկեն: Կոլումբիայի ղեկավարի խոսքով՝ իրենք պատրաստ են ավելացնել նավթի ու գազի, ջրածնի ու ածխի արդյունահանումը. վերջինը՝ անհապաղ:

«Կոլումբիան կարող է անհապաղ ավելացնել ածխի արդյունահանումը…Մենք աշխարհում ամենաշատ պաշարներ ունեցողներից մեկն ենք, եւ չենք օգտագործում դրանք»,-ասել է նախագահը: Գերմանիայի կանցլեր Ֆլաֆ Շոլցն ապրիլի 7-ին հայտարարել է, որ իր երկիրն ածխի ներմուծումը Ռուսաստանից կդադարեցնի 120 օրվա ընթացքում: Այդ հայտարարությանը նախորդել էին Շոլցի եւ Դուկեի բանակցությունները, որոնք արծարծել էին նաեւ ածխի մատակարարումների թեման: ՌԴ-ի դեմ ԵՄ-ի պատժամիջոցների հինգերորդ փաթեթը, որը համաձայնեցվել էր ավելի վաղ, նախատեսում է աստիճանաբար հրաժարում ռուսական ածխի ներմուծումից: ԵՄ-ի երկրները, այդ բոլորից բացի, մտցնում են դրա մատակարարման լիակատար արգելք՝ սկսած օգոստոսից:

Արեւմտյան երկրները բազմաթիվ պատժամիջոցներ են սահմանել ի պատասխան Ուկրաինայի ապառազմականացման ու դենացիֆիկացման ուղղությամբ ՌԴ-ի հատուկ գործողության: Մի շարք ընկերություններ հայտարարել են ռուսաստանյան շուկայից հեռանալու եւ երկրում արտադրությունները փակելու մասին: Ռուսաստանի ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովը նշել է, որ արեւմտյան ընկերությունները, որոնք հրաժարվում են աշխատել Ռուսաստանի հետ, դա արել են հսկայական ճնշման ներքո, բայց Ռուսաստանը կլուծի տնտեսության հետ կապված բոլոր խնդիրները, որոնք իր համար ստեղծում է Արեւմուտքը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս