Երբևէ նկատե՞լ եք, որ ինչ-որ թեմայի շուրջ խոսելուց հետո ձեր սմարթֆոնը սկսում է ձեզ այս կատեգորիայի ապրանքները որպես գովազդ առաջարկել: Կոլումբիայի համալսարանի գիտնականները նոր համակարգ են մշակել նյարդայնացնող գովազդային լրտեսության դեմ պայքարելու համար: Նոր ալգորիթմը ստեղծում է հանգիստ, շշուկի նման հնչյուններ, որոնք օգտատերը կարող է նվագել՝ չլսվելով:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը նշել է Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ լավ հարաբերությունները եւ ափսոսանք է հայտնել հանդիպումը հետաձգելու կապակցությամբ, որը պլանավորվել էր անցկացնել հունիսին, Երուսաղեմում։
Ոստիկանության Կոտայքի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 21-ին բաժին է ներկայացել 41-ամյա Կարեն Կ.-ն, որը ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:
Էլիբեգովան հիշեցրեց, որ մեկ տարի է՝ ադրբեջանական զորքերը ՀՀ սուվերեն տարածքում են, հետևաբար՝ Ալիևն ինչ ասում է՝ անում է. «Այս հայտարարությունը շատ ուշագրավ է՝ Ալիևը փաստացի իր աջակցությունն է հայտնում Հայաստանի գործող իշխանությանը՝ Նիկոլ Փաշինյանին, ասում է՝ ես քո մեջքին կանգնած եմ, եթե ընդդիմությունը շատ մեծ թափ հավաքի, ես քեզ կօգնեմ, ես կսկսեմ պատերազմ կամ սադրանքներ առաջնագծում, որպեսզի, այսպես կոչված՝ ռևանշիստները, որոնք ուզում են ինձանից Արցախը խլել, դու իրենց կարողանաս հաղթել: Իր մեսիջի պարունակությունը դա է»:
«Նկարում՝ աջ կողմինն ամուսնուս եղբայրն է, ձախինը՝ նրա քեռու տղան, երկուսն էլ զոհվել են 90-ականներին։ Երկուսն էլ կիրթ տղաներ էին, նույն բուհում էին սովորել, նույն ամսում էլ զոհվեցին։ Բա մենք այդպիսի տղաներ կորցնենք 90-ականներին, 2016 թվականին և 44-օրյա պատերազմի ժամանակ, որ այսօր Նիկոլ Փաշինյանն ասի, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմո՞ւմ։ Չի՛ կարող նման բան լինել, Արցախի համար մի ամբողջ սերունդ է զոհվել, մարդիկ այսօր դիրքերից տուն չեն իջնում, որ իրենց տունը պահեն, մարդը նստած Երևանում՝ Արցախի ճակատագիրն է որոշում։
Այսօր՝ ապրիլի 22-ին, Կանադայի Մոնրեալ քաղաքի Սուրբ Հակոբ եկեղեցում տեղի է ունենում լրագրող, հրապարակախոս, գրող Վահան Իշխանյանի հոգեհանգստի արարողությունը:
Ավստրիայից և Իտալիայից գիտնականների թիմը մշակել է մեմրիստորի քվանտային տարբերակ՝ էլեկտրական անջատիչ, որը կարող է հիշել՝ այն միացվել է, թե անջատվել է հոսանքազրկումից հետո: Մեմրիստորները համեմատվել են սինապսների՝ մարդու ուղեղի նեյրոնների շփման կետերի հետ, որոնց էլեկտրական հաղորդունակությունը մեծանում կամ նվազում է՝ կախված նրանից, թե որքան էլեկտրական լիցք է անցել դրանց միջով անցյալում։
Այն ժամանակ ազատագրված Արցախ ունեինք, եւ մեր պայքարը սոցիալական բնույթ ուներ։
Կառավարման փորձագետ, «Հայոց երկիր» ռազմավարական ծրագրի հիմնադիր Հարություն Մեսրոբյանը կոչ է անում Արցախը հայկական պահելու կոչով իշխանության հեռացում պահանջող ընդդիմությանը՝ հաշվի առնել նախորդ հանրահավաքների ժամանակ գործած սխալներն ու որդեգրել նոր ռազմավարություն՝ ինչպես գործողությունների, այնպես էլ՝ հռետորաբանության հարցում։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, ապրիլի 26-ին Մոսկվա կժամանի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:
Տարածաշրջանում Ռուսաստանի դերը Հայաստանի և Արցախի ճակատագրի համար ևս մեկ անգամ վերահաստատվեց Մոսկվայում կայացած Պուտին-Փաշինյան հանդիպմանը:
Տղամարդը որոնվում է խարդախության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում:
Խաղաղապահ զորախմբի ինժեներական և սակրավորական խմբերը շարունակում են ստուգել և մաքրել տարածքը ականներից և չպայթած զինամթերքից։ Օրվա ընթացքում մաքրվել է 0,5 հա տարածք:
«Այ մարդ, Ղարաբաղի 80 տոկոսը տվել է, Հայաստանի սահմանները տվել է, գյուղերը տվել է, ի՞նչ է սպասվում, ո՞նց կարող ես քո կեսը տալ։ Պատկերացրեք՝ ծնողն իր խոխան տա, ինքն այս ղոլը նստի, կարո՞ղ է՝ դա խաղաղություն է կոչվում, չէ՛․․․ Մինչև Ղարաբաղն ինքնահաստատվի ոչ, ասին ոչ՝ հանրապետություն, ոչ մի խաղաղություն էլ սպասվում չի։ Փաշինյանն ասում է՝ խաղաղության դարաշրջան է բացում, ո՞ւմ հետ, մի խումբ մարդկանց համար, էլի, որ հարստանան։ Կարող է խոսքերս իրենց վիրավորի, բայց իրականությունը դա է․․․
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է անցկացրել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Այս մասին Միշելը գրել է «Թվիթեր»-ի իր էջում:
Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար ապրիլի 23-ին, ժամը 19․30-ից կսահմանափակվի երթևեկությունը մայրաքաղաքի մի շարք փողոցներում, հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
NASA-ն նոր անսովոր լուսանկար է հրապարակել, որի վրա Hubble աստղադիտակը ֆիքսել է գեղեցիկ տեսողական էֆեկտ, որն առաջացել է Առյուծ համաստեղության VV689 համակարգի գալակտիկաների միաձուլման արդյունքում: Այս գործընթացը տևում է միլիարդավոր տարիներ, և ի պատիվ դրա՝ համակարգը նույնիսկ ոչ պաշտոնական անվանում են «Հրեշտակի թև»։
Չեմ բացատրելու, թե ինչու, որովհետև ողջամիտ մարդիկ առանց իմ բացատրության էլ հասկանում են, թե ինչու։ Իսկ մյուսներին ինչքան ուզում ես բացատրիր, տարբերություն չի անելու:
Այս ամենով հանդերձ նախաքննական մարմինը հորդորում է, որ հիշյալ անձի հանցավոր գործողություններից տուժած բոլոր քաղաքացիները դիմեն ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին:
Նախնական կանխատեսումներով՝ դոմինանտ է լինելու կորոնավիրուսի օմիկրոն տեսակը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է միայն նրա համար, որպեսզի թույլ տա շարունակել այլ ցեղասպանություններ: Նման կարծիք է հայտնել հասարակության հետ կապերի մասնագետ Ստեֆան Պեչդիմալդջին, որի հոդվածը հրապարակվել է Newsweek ամերիկյան ամսագրում:
Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունից հետո ակտիվորեն քննարկվում է Արցախի կարգավիճակի «նշաձողի իջեցման» ռիսկերը, և, ինչո՞ւ չէ, այդ մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարության հավաստիությունը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև ներկա ռազմաքաղաքական իրավիճակից բխող հարցեր:
ՉԺՀ-ն այն կարծիքին է, որ G20-ը պետք է օգտագործել տնտեսությունը, այլ ոչ թե ուկրաինական ճգնաժամը քննարկելու համար:
Հանրահայտ երգիչ, երաժիշտ և դերասան Գարուն, որն աշխարհում ճանաչելի դարձավ Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» ստեղծագործության համանուն մյուզիքլում Քվազիմոդոյի դերը կատարելուց հետո, ապրիլի 21-ին մենահամերգով հանդես եկավ Երևանում՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Հունաստանի խորհրդարանի Ազգային պաշտպանության և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Կոնստանտինոս Գյուլեկասը մասնակցել է Հունաստանի Սալոնիկ քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 107-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը և ծսղկեպսակ զետեղել անհայտ զինվորի հուշարձանին։
«Այս համատեքստում էլ նրանք առաջ գալով՝ մտնում են ՀՀ տարածքներ։ Այդ համաձայնագրի մեջ Խորհրդային սահմանները նշված են, որպեսզի զինվորները կանգնեն այդ սահմաններին, բայց ադրբեջանցիներն առաջ են գալիս այն հատվածներում, որտեղ սահմանապահներ ու զինվորներ չկան՝ հակառակ 1970-ական թվականներին իրենց իսկ վավերացրած քարտեզների»,- եզրափակեց Ռուբեն Գալիչյանը։
Թույլ տվեք Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորել Ձեզ և հղել լավագույն բարեմաղթանքներ Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ:
«Սպասում ենք ակտիվ քայլերի, սպասում ենք տրամաբանական հանգուցալուծմանը»,- Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանը։
Արցախի ԱԳՆ-ն խստիվ դատապարտում է պաշտոնական Բաքվի այդ ազգայնամոլական և ագրեսիվ քաղաքականությունը, որի նպատակն է խափանել և տորպեդահարել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը: