Էլեկտրոնային կոմերցիոն ոլորտում գործունեություն ծավալող հնդկական խոշոր Snapdeal ընկերության ղեկավար Կունալ Բահլն առաջարկել է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկին «Թվիթեր»-ի փոխարեն գնել Շրի Լանկայի արտաքին պարտքը:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղում 2022-2023 թթ․ համար ընդունելություն չի լինի։ Որոշումն ընդունվել է Տնտեսագիտական համալսարանի գիտխորհրդի՝ 2021թ. հոկտեմբերի 11-ի նիստում։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կապ է հաստատել ֆուտբոլիստ Կիլիան Մբապեի հետ՝ համոզելու նրան մնալ «Պարի Սեն Ժերմենում»: Այս մասին հայտնի է դարձել RTL France-ին։
«Բնականաբար, այդ խոստովանությունը խոսում էր նաև նրա մասին, որ նա շատ մեծ վախեր ունի այդ ծնողներից: Բնականաբար, նա հասկանում է, որ չնայած՝ իրեն այդպիսի պատ է պահում, այդ ծնողներից մեկը, հնարավոր է՝ անձնական վրեժի ճանապարհով գնա: Ինձ համար իրական վրեժը նրանց ծրագրերի տապալումն է»:
2022 թ. մարտի 31-ից ապրիլի 2-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսը, որի կազմակերպիչը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն էր։
Ապրիլի 15-ին Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարությունը լրագրող Յուրի Դուդին և քաղաքագետ Եկատերինա Շուլմանին ներառել է օտարերկրյա լրատվամիջոցների գործակալների ռեգիստրում:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ, «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության ղեկավար Նարեկ Սամսոնյանն է:
WhatsApp-ը կվերածվի սոցիալական ցանցի: «Ռիա Նովոստի»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են WhatsApp մեսենջերի մշակողները:
Ford Mustang-ը կրկին դարձել է ամենամեծ պահանջարկ ունեցող սպորտային ավտոմեքենան աշխարհում: 2021 թվականի վերջին S550 մոդելը վաճառքի առումով առաջ է անցել աշխարհի բոլոր սպորտային մեքենաներից, հայտնել է Ford-ը՝ վկայակոչելով S&P Global Mobility վերլուծական ընկերության զեկույցը:
«Փաշինյանն ասում էր, որ Արցախի ժողովուրդն իրեն չի ընտրել, և ինքն իրավունք չունի նրանց ներկայացնելու, այդ ինչպե՞ս է հիմա նրա ճակատագիրը որոշում։ Փաշինյանը պատրաստվում է երկիրը տանել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի և դրանով ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»։
Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտնել է նախագահի աշխատակազմի բարձրաստիճան աշխատակիցների շրջանում 2021 թվականին ամենաբարձր եկամուտների մասին։ Կրեմլի կայքում ուրբաթ օրը հրապարակված հայտարարագրի համաձայն՝ նա վաստակել է 106,8 մլն ռուբլի։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ստեփանակերտի կենտրոնական շուկայում մարդկանց աղմուկը մի պահ խլացնում է ռադիոյով հնչող Նիկոլ Փաշինյանի բարձր ձայնը։ Արցախցիներն ուշադիր հետևում են նրա ելույթին, անհանգստանում են՝ այս անգա՞մ ինչ է պատրաստվում անել իրենց հայրենիքի՝ Արցախի հետ։
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը ներկայացվում է մարտի վաճառքների հիման վրա:
Ապրիլի 13-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը խոստովանեց՝ «կարող էին կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը՝ իհարկե, առանց զոհերի»:
Ռուսաստանը չեղարկել է Թուրքիայից պղպեղի, նարինջի, նռան և թուրինջի ներմուծման սահմանափակումները։ Այս մասին հայտնում է RT-ը։
Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել «Պաղեստինում լարվածության աճի և Իսրայելի անվտանգության ուժերի կողմից Ալ-Աքսա մզկիթում աղոթող մուսուլմանների դեմ գործողության» վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ռուս կովկասագետ Ստանիսլավ Տարասովը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ամենևին զարմացած չէ այդ ելույթից, քանի որ ավելի վաղ էլ պնդում էր, որ ՀՀ իշխանությունները «հանձնել են» Արցախի շահը։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ծրագրում է հրապարակել երկրում արևմտյան դիվանագետների՝ «ֆաշիզմի նմանվող» գործունեության մասին տեղեկատվություն։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ամփոփել ձվի իրացման շուկայում կատարված ուսումնասիրությունները:
Նիկոլ Փաշինյանը, ով իր իրականացրած հեղափոխությունն ավելի մեծ արժեք էր (է) համարում, քան արցախյան առաջին պատերազմում մեր հաղթանակը, և հաջողությամբ զրոյացրեց այն, հիմա՝ որպես իսկական հեղափոխական, առաջնորդվում է Մաոյի սկզբունքով։ Այն տարբերությամբ, որ ժամանակները փոխվել են, և այսօր մարդ սպանելու համար պարտադիր չէ սպանություն պատվիրելու որոշումներ կայացնել։
Այսօր Գյումրիում Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի, Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինի, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի, Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի հետ միասին, մասնակցում էր Հայաստանի Հանրապետության Ոստիկանության պարեկային ծառայության մեկնարկին նվիրված տոնական արարողությանը։ ԵՄ-ն աջակցում է Հայաստանում ոստիկանական բարեփոխումներին:
Այս օրը պատկերն ու օրինակն է արարչության յոթերորդ օրվա, երբ Աստված հանգստացավ Իր բոլոր գործերից: Աստված վեց օրում արարեց աշխարհը, իսկ յոթերորդ օրը հանգստացավ: Անցած օրերն Աստված պատվեց արարչությամբ, իսկ այս օրը՝ օրհնությամբ ու սրբությամբ:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ այն պատերազմները, որոնք եղել են հանրապետությունում, և դրանց կործանարար հետևանքները, չպետք է կրկնվեն։
«Բեգլարյան ԲԿ»-ում աղջիկ է ծնվել։ Այս մասին ասված է ԲԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:
«Տեղյակ չեմ, հետաքրքրված էլ չեմ, թե ինչ այցով էր այդ մարդը եկել Գյումրի։ Այսօր ես իրենով զբաղվելու ցանկություն չունեմ։
Ով չի հավատում այդ տեսիլքին, նա ոչ հայության հետ կապ ունի, ոչ Աստծու հետ կապ ունի, ոչ ժառանգության հետ կապ ունի, ոչ ճախրանքի ու սխրանքի հետ կապ ունի, նա մթության մեջ եկող գող է, նա համբույրով ու փողով դավաճանող է, ինչպես այսօրվա «հերոսը»։
Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենը քննադատել է իր՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցնելու դեմ ցույցերի կազմակերպիչներին՝ հայտարարելով, որ նման քայլերը հակասում են ժողովրդավարության սկզբունքներին։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 16-ին ընդունել է Արցախի պետական համալսարանի գիտական խորհրդի անդամներին:
Գյումրու Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո, ինչպես հայտնի է, կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չհավաքեց բավարար ձայներ՝ միանձնյա ստանձնելու համար քաղաքի կառավարումը: Հաղթեց «Բալասանյան դաշինքը», որը, սակայն, դաշնագիր կազմեց ՔՊ-ի հետ, ու քաղաքի դե ֆակտո կառավարումն ըստ էության անցավ ՔՊ-ին:
Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության պետ Վահե Ղազարյանի ուղեկցությամբ Գյումրիում այցելել է Ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղ ներկա է գտնվել Պարեկային ծառայության Շիրակի մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառմանը: Այս մասին հաղորդում է վարչապետի աշխատակազմը: