
«Հաստատվում են այն վկայությունները, որ Շուշին դիտավորյալ է հանձնվել»․ Ստեփան Դանիելյան

Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եթե պատերազմը Շուշիի համար էր, ըստ գործող վարչապետի, ու առանց դրա պատերազմը կանգնեցնել չէր լինի, ապա հաստատվում են այն վկայությունները, որ Շուշին դիտավորյալ է հանձնվել, որպեսզի պատերազմը կանգնեցվի, ու զոհերը տրվել են դիմադրության պատրանք ստեղծելու համար: Մնում է Հադրութի հարցն էլ պարզվի»: