Թուրքիայում կհիմնվի ինսուլինի տեղական արտադրություն

Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան հայտնել է ինսուլինի տեղական արտադրություն հիմնելու որոշման մասին և գրառում արել Twitter-ում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Քոջան նշել է, որ Թուրքիայի դեղերի և բժշկական սարքերի ընկերությունը (TİTCK) կոչ է արել երկրի ընկերություններին ինսուլին տեղական արտադրություն հիմնել, որը կենսական նշանակություն կունենա շաքարախտով հիվանդների համար։

«Թուրքիայում կարտադրվի ինսուլին։ Քրոնիկ հիվանդություն համարվող շաքարային դիաբետի համար կենսական նշանակություն ունեցող ինսուլինի տեղական արտադրություն սկսելու համար արդեն գործի ենք անցել։ TİTCK-ն համապատասխան կոչ է հղել ընկերություններին։ Covid-19-ի դեմ մեր սեփական պատվաստանյութն արտադրելուց հետո հերթը հիմա ինսուլինի տեղայնացումն է»- գրել է թուրք նախարարը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930