Զելենսկին խնդրում է ավելին, քան Արևմուտքի երկրներն ի վիճակի են տալու նրան. Լը Պեն
Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենը («Ազգայն միավորում») կարծում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Արեւմուտքի երկրներից խնդրում է ավելին, քան նրանք ի վիճակի են նրան տալու:
«Զելենսկին ավելի ու ավելի շատ օգնություն է ցանկանում: Երբեմն նա խնդում էավելին, քան կարելի է տալ»,- ապրիլի 14-ին ասել է Լը Պենը France 2 հեռուստաալիքի եթերում։ Պատասխանելով հաղորդումը վարողի հարցին՝ նա արտահայտվել է Ուկրաինայի իրադարձությունների վերաբերյալ կիրառված «ցեղասպանություն» տերմինի գործածման դեմ:
«Ցեղասպանությունն ունի իրավաբանորեն շատ հստակ սահմանում, եւ այն չի համապատասխանում իրադրությանը»,- ասել է Լը Պենը: Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի համաձայնվել ԱՄՆ-ի նաշագահ Ջո Բայդենի ասածին, որը պնդել է, թե Ուկրաինայում տեղի ունեցողն իրեն «ցեղասպանություն» է թվում: Ֆրանսիայի ղեկավարը «տերմինների գործածման հարցում զգուշության» կոչ է արել: Լը Պենը միաժամանակ ընդգծել է, որ չի հավատում Ռուսաստանի մեկուսացման հնարավորությանը միջազգայն ասպարեզում: «Դա աշխարհի մեծ տեություն է»,- ասել է նա՝ նշելով, որ հանդես է գալիս ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի շփումների վերականգնման օգտին ուկրաինական հակամարտության ավատից հետո:
«Ես կարծում եմ, որ Արեւմուտքը կկորցնի, եթե երկարաժամկետ հեռանկարում Ռուսաստանն ընտրությունն անի հօգուտ Չինաստանի հետ համագործակցության»,- ասել է նախագահի թեկնածուն: Նա նշել է, որ պետության ղեկավար ընտրվելու դեպքում իր արտաքին քաղաքականությունում ինքը կղեկավարվի «անկախության, հավասարահեռության եւ մշատականության» սկզբունքներով: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Ֆրանսիայում կկայանա ապրիլի 24-ին: Լը Պենի մրցակիցը կլինի երկրի գործող նախագահ Էմանունել Մակրոնը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: