
Մշտադիտարկման այցեր են իրականացվել Շիրակի և Վայոց ձորի մարզերի նախակրթարաններ

ՀՀ Շիրակի մարզի 3 ուսումնական հաստատությունների հենքի վրա 2015 և 2019 թթ. ընթացքում «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում դրամաշնորհային միջոցներով հիմնվել են նոր նախակրթարաններ:
Դաստիարակները փաստել են, որ դպրոցներն ապահովում են բոլոր անհրաժեշտ պայմաններն ու միջոցները ուսումնական գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար, իսկ երեխաներն ակտիվորեն մասնակցում են դասապրոցեսին:
ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները մշտադիտարկման այցեր են կատարել նաև ՀՀ Վայոց ձորի մարզի երեք ուսումնական հաստատություններ, որոնց հենքի վրա 2018 և 2019 թթ. ընթացքում դրամաշնորհային միջոցներով հիմնվել են նոր նախակրթարաններ: Գրասենյակի աշխատակիցներն այցելել են Վայոց ձորի մարզի Գլաձորի, Գետափի և Աղնջաձորի միջնակարգ դպրոցներ, որտեղ իրականացվել են նախադպրոցական միկրոծրագրեր:
Նշենք, որ բոլոր նախակրթարանները դրամաշնորհային ծրագրերի շրջանակում կահավորվել են ժամանակակից գույքով ու սարքավորումներով, ինչպես նաև ապահովվել են ուսումնական և ուսուցողական նյութերով ու խաղալիքներով: Նախակրթարաններում դաստիարակի աշխատանքներն իրականացնում են ծրագրի շրջանակում վերապատրաստված դաստիարակները: Հաստատություններում պահպանվում են ՀՀ առողջապահության նախարարության հաստատած սանիտարահիգիենիկ պահանջները: Հավելենք, որ նախակրթարաններն ունեն հարմարեցված պայմաններ, և դրանցում կրթություն են ստանում նաև սահմանափակ հնարավորություններով երեխաներ: