
Շվեդիայի վարչապետը հայտարարել Է իր պաշտոնաթողության մասին

Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենը խորհրդարանի խոսնակին հայտարարել է, որ պաշտոնաթող է լինում: Այդ մասին կաբինետի ղեկավարը հայտնել է հունիսի 28-ին կայացած մամուլի ասուլիսում։
«Ես խոսնակին խնդրեցի ազատել ինձ վարչապետի պաշտոնից: Խոսնակը փորձում է կազմել նոր կառավարություն»,- ասել է նա: Հունիսի 17-ին «Շվեդ դեմոկրատներ» պոպուլիստական կուսակցությունը պահանջել է խորհրդարանում քվեարկություն անցկացնել վարչապետին վստահություն հայտնելու հարցով:
Ավելի վաղ Ձախ կուսակցության առաջնորդ Նուշի Դադգոստարը հայտարարել է, որ չի վստահում Լյովենին նոր տներում բնակարանի վարձակալության շուկայական գներ սահմանելու՝ կառավարության առաջարկության պատճառով. կառավարությունն այդ նախաձեռնությունը քննել է 2019 թվականի հունվարին երկու այլ կուսակցությունների (Կենտրոնի կուսակցության եւ «Լիբերալներ» կուսակցության) հետ ձեռք բերված համաձայնությանը համապատասխան, որոնք պաշտպանում են փոքրամասնության կաբինետը:
Լյովինին վեստահություն հայտնելու հարցով քվեարկությունը խորհրդարանում կայացել է հունիսի 21-ին. պատգամավորների մեծամասնությունը՝ 349-ից 181-ը, անվստահություն է հայտնել կառավարության ղեկավարին: Նա մեկ շաբաթ ուներ որոշում ընդունելու համար. պաշտոնաթող լինել թե արտահերթ ընտրություններ հայտարարել, ինչի առնչությամբ նա բանակցություններ է վարել կուսակցությունների ներկայացուցիչների հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: