Օպերային թատրոնը երաժշտասերներին կներկայացնի «Օպերային խճանկար» բեմականացված համերգը
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հուլիսի 6-ին հանդիսատեսին կներկայացնի «Օպերային խճանկար» խորագրով բեմականացված համերգը:
Գեղեցիկ համերգային երեկոն կուղեկցվի հայտնի օպերաներից հատվածներով: Երեկոյին մասնակցում են Երիտասարդական օպերային ծրագրի մեներգիչները (գեղարվեստական ղեկավար՝ Լևոն Ջավադյան) ինչպես նաև ՀՀ վաստակավոր արտիստ, սոպրանո Իրինա Զաքյանը, մեցցո-սոպրանո Սոֆիա Թումանյանը, տենոր Գրիգոր Աբրահամյանը, բաս Ռիչարդ Մադլենյանը, թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը և երգչախումբը: Դիրիժորը Հարություն Արզումանայանն է, բեմադրող նկարիչը ՀՀ վաստակավոր նկարիչ Ավետիս Բարսեղյանն է, լույսերի ձևավորումը՝ Սամվել Մալերյանի, կոնցերտմայստերներն են Հասմիկ Անտոնյանն ուԼիլիթ Աբովյանը, գլխավոր խմբավարը Հրաչ Բորյանն է, բեմադրող ռեժիսորներներն են Մարինա Սարգսյանը, Ժիրայր Բաբազյանը, Անահիտ Մանուկյանը: