«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը GALLUP International Association-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի Ջի ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն է:
Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի հունիսի 30-ին կայացած առցանց հանդիպմանը Հայաստանը ստանձնել է ՍԾՏՀԿ էներգետիկայի աշխատանքային խմբի երկամյա համակարգումը։
Բազմահարկ բնակելի համալիրը փլուզվել էր հունիսի 24-ին: Առաջին օրը հնարավոր էր եկել փլատակների տակից ողջ դուրս բերել 37 մարդու, սակայն դրանից հետո կենդանի մնացածների չեն գտել:
Արցախի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը փորձում է հնարավոր բոլոր մեթոդներով հոգեբանական ճնշումներ գործադրել հայերի վրա։ Նախ՝ պատերազմի օրերին թշնամին գերեվարված հայ ռազմագերիներին էր նկարահանում ու տարածում համացանցում, այնուհետև՝ իրենց օկուպացիայի տակ անցած տարածքներում մտնում էին բնակարաններ, ավերում ու տեսանկարահանում, երբեմն էլ գտնում էին տանտերերին և դրանք ուղարկում նրանց։
Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուչուլաձեն, ով մասնակցել է Բրյուսելում Վրաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստին, ընդգծել է Հյուսիսատլանտյան դաշինքի կարևորությունը Սևծովյան տարածաշրջանում կայունության ու անվտանգության ապահովման գործում: Այս մասին հայտարարություն է տարածել Վրաստանի պաշտպանության նախարարությունը:
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին պատմել է, որ իրենց կորոնավիրուսից փրկել է ռուս բժիշկների խումբը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Էդուարդ Շարմազանովն Իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այս պատմությունը մի քանի տարի առաջ ֆանտաստիկա կթվար…
Բժշկական կենտրոնի նախկին հերթապահ բժիշկ-մանկաբույժը, այս մասին տեղեկանալով, որոշել է կազմակերպել փոքրիկի խնամքի ստանձնումն իր մորաքրոջ աղջկա կողմից, ինչի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերել ծննդկանի հետ:
Կորոնավիրուսի համավարակն աշխարհում հավասար իրավունքների տեսանկյունից հանգեցրել է հետընթացի: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին տեսակետ է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Փարիզում ՄԱԿ-ի հովանու ներքո կազմակերպված ֆորումի ժամանակ:
Հունիսի 30-ին, ժամը 18։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մուշավան թաղամասի ամառանոցներում տուն է այրվում։
«Թուրք-ադրբեջանական խաղաղության բանաձևը տարբեր է խաղաղություն ասվածից. դա այլ բան է, քանի որ, երբ նրանք հաղթում են, անընդհատ են շարունակելու հաղթել՝ մինչև Հայաստանի քաղաքացու նվաստացում և տնտեսական օկուպացիա։ Նրանք սրան են գնալու, եթե, իհարկե, դիմացը չլինի արժանապատիվ խաղաղության բանաձև, ուստի այս զորավաժություններն ուժի ցուցադրություն են՝ ուղղված, սակայն, ոչ միայն Հայաստանին, այլ նաև Ռուսաստանին և Իրանին»,- ասաց թուրքագետը։
Մինչև հիմա կարծում էի դու և քո ենթակաների փոքրոգության հատակին եք հասել, բայց արի ու տես՝ ձեր տգիտությունը և ատելությունը դեպի ամեն արժեք կրող մարդկանց, անհատակ է:
Նշված նյութերի հիման վրա ուսումնասիրություն սկսելու հիմքերի ստուգման արդյունքում 2020թ.-ի ընթացքում կայացվել է ուսումնասիրություն սկսելու մասին 214 որոշում, իսկ 2021թ.-ին՝ 26 որոշում:
Սուդանի ոստիկանությունը մայրաքաղաք Խարթումում արցունքաբեր գազ է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 1-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Բալաք գյուղի գազասպառողների գազամատակարարումը:
Դոնարումայի հեռացումը «Միլանից» մեծ նորություն էր: «Ռոսոներիների» աշակերտը ոչ միայն ավելի ու ավելի շատ գումար էր պահանջում, այլև նա ոչինչ չթողեց իր հայրենի ակումբին: Մի քանի օրից Ջիջին ազատ գործակալի կարգավիճակով կհեռանա «կարմիր-սևերից»:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ մեր երկրում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններով Հայաստանը մտնում է նոր շրջափուլ, որում շատ կարևոր են միջազգային հանրության, այդ թվում՝ ԱՄՆ-ի կողմից հնչեցված բարձր գնահատականները ընտրությունների որակյալ անցկացման ու արձանագրված արդյունքների վերաբերյալ:
Նախընտրական քարոզարշավի պիկին՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ընթացքում, լրատվամիջոցներից մեկը հարցեր էր ուղղել իր թիմակիցներին աջակցության եկած Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանին՝ նրանից մասնավորապես հետաքրքրվելով, թե ինչ տրամադրություններ են Սփյուռքում, և արդյո՞ք սփուռքահայերը պատրաստ են Հայաստանում ներդրումներ կատարել։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2020/2021 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում քվեարկության արդյունքները:
Մոսկվան և Անկարան մտադիր են համատեղ ջանքերով նպաստել Բաքվի և Երևանի միջև պրակտիկ փոխգործակցության կարգավորմանը: Այս մասին Անթալիայում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
Ակբա բանկը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) կնքել են 10 միլիոն ԱՄՆ դոլարի չափով վարկային պայմանագիր։ ՎԶԵԲ-ի կողմից տրամադրված ֆինանսական միջոցները Ակբա բանկը կուղղի Հայաստանում կանաչ տնտեսությունների և միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը: Ներգրավված ֆինանսական միջոցները տրամադրվելու են ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ ԱՄՆ դոլարով։
«Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահ Սարգիս Սեդրակյանը, սակայն, կարծում է, որ կաթիլային ոռոգման համակարգը հարցի լուծում չէ:
ՎՏԲ-Հայաստան Բանկը 2021թ․ հուլիսի 1-ից մեկնարկում է «Ամառային ավանդ» ակցիան և առաջարկում է հաճախորդներին մինչև 2021թ․հուլիսի 31-ը ձևակերպել ՀՀ դրամով ավանդ՝ շահավետ պայմաններով:
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ուսման Դեմբելեն վիրահատվել է:
Խոշոր հրդեհ է բռնկվել Վարանդայի (Ֆիզուլի) շրջանի Գաջար գյուղի մոտակայքում։
Անթալիայում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ու Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպմանը քննարկվել է միջազգային հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ իրադրությունը Սիրիայում, Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Գեղարքունիքի մարզի Վանևան և Տորֆավան համայնքներում կենդանիների շրջանում սիբիրյան խոցի հայտնաբերված դեպքերի առնչությամբ՝ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոնի» կողմից հունիսի 29-ին կատարվել է նմուշառում այդ համայնքների 7 բնակչից։ Նրանցից 3-ի մոտ հաստատվել է «սիբիրյան խոց» ախտորոշումը:
«Եթե Նիկոլ Փաշինյանը բարեհաճեր գոնե մեկ էջ կարդալ այդ զեկույցից, նա կհասկանար, որ այդպիսի բան չի կարելի ասել, ամեն մի ժամը, որը մեր հայրենակիցներն անց են կացնում Բաքվում, դա նրանց համար ուղղակի դժոխք է, բոլորը դրա մասին գիտեն»։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմավարական ու ռազմաքաղաքական համագործակցության հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ խնդիրներ:
«Մանչեսթեր Սիթին» Քեյնի համար այլընտրանք է գտել «Բարսելոնայում»: