Բաժիններ՝

Արտակ Գրիգորյանը՝ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2020/2021 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2020/2021 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում քվեարկության արդյունքները:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հավաքելով 41 միավոր` VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2020/2021 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» ավագ Արտակ Գրիգորյանը:

30 միավորով երկրորդ հորիզոնականում է «Ալաշկերտի» կիսապաշտպան Դավիդ Դավիդյանը:

22 միավորով երրորդ տեղում է «Ուրարտուի» ֆուտբոլիստ Ուգոչուկվու Իվուն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930