Երեք տարի առաջ ներսից դրվեցին հայոց պետականության քանդման հիմքերը. Էդուարդ Շարմազանով
Էդուարդ Շարմազանովն Իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այս պատմությունը մի քանի տարի առաջ ֆանտաստիկա կթվար…
Երեք տարի առաջ ներսից դրվեցին հայոց պետականության քանդման հիմքերը։
Նեոբոլշևիզմի կանոնների համաձայն սկսվեց «պայքար կոռուպցիայի ու թալանի» դեմ, բայց նոր իշխանությունների առաջ «կզած» նախկին որոշ պաշտոնյաներ ու գործարարներ դարձան կամ արդար սեփականատերեր, կամ էլ՝ «պրոֆեսիոնալներ»։
Հաջորդ քայլը՝Եկեղեցու և հայկականության դեմ բռնաճնշումներն էին։
Արդյունքում սրանց առաջնորդը հայտարարեց, որ «հայ եկեղեցու պատմություն» առարկայի առանձին դասավանդումը դպրոցներում, «հայոց լեզու» և «հայոց պատմություն» առարկաների պարտադիր դասավանդումը համալսարաններում նպատակահարմար չէ։
Բայց այսքանով սրանք չբավարարվեցին և ԱԺ ամբիոնից իրականացրին տրանսգենդերության քարոզ։
Հաջորդ հարվածը հասցրեցին մեր հաղթանակներին ու հայտարարեցին, որ «թավշյա» հեղափոխությունն ավելի կարևոր էր, քան Արցախյան հաղթանակը։
Սակայն այսքանով նրանք կանգ չառան։
Նրանք զրոյացրին մեր բանակցային առավելությունը, հրաժարվեցին հայանպաստ ժառանգությունից ու հայտարարեցին, որ «կբանակցեն իրենց սեփական կետից»ու «ինչ պետք է, դա էլ կբանակցեն»։
Քիչ անց Ադրբեջանին ու նրա ղեկավարին հայտարարեցին «կառուցողական»։
Սահուն կերպով մեզ մտցրին պատերազմի մեջ, պատերազմով ու հազարավոր զոհերով հանձնեցին Արցախի 75 տոկոսը։
Բայց այստեղ նույնպես նրանք կանգ չառան։
Կեղծելով ամեն ինչ՝ սրանք Հայաստանի սահմաններից ներս թողեցին թուրքերին ։
Այս ամենի հետևանքով մենք չունենք ինքնիշխան պետություն, որևէ մեկը Հայաստանին «բանի տեղ չի դնում», իսկ կապիտուլյանտ իշխանությունը անվերջ զիջելով իբր թե մեզ բերում է «խաղաղություն»։
Իսկ ի՞նչ է անում հասարակությունը։
Մի մասը ընդվզում է, իսկ մյուս մասը գնում ու քվեարկում է կապիտուլյանտի օգտին, որ իբր թե նախկինները չգան։
Նախկիններին դեմ է
քվեարկում ու չի հասկանում, որ կողմ է քվեարկել Ալիևին ու Էրդողանին։
Դուք ընտրել եք ոչ թե խաղաղությունը, այլ ազգային նվաստացումն ու թուրքական գերությունը։
Այդ նախկիններն են (երեք նախկին նախագահների գլխավորությամբ) հաղթել թուրքերին ու Հայաստանը պետություն դարձրել։
Իսկ սա և սրան սատարողները Հայաստանը դարձրին «թուրքական վիլայեթ»։
Հ.Գ. Քիչ առաջ ընկերս զանգահարում է ինձ ու հարցնում թե ծնողներին Ջերմուկ է ուզում ճանապարհի, բայց չգիտի ճանապարհին «թուրքերի պոստ» կա թէ՞ ոչ…
Բարեբախտաբար չկա, ասեցի ես։
Ու մտածեցի՝ էս ուր ենք հասել, որ Հայաստանի ներսում էլ վախենում ենք ազատ շարժվել։
Բա Սերժի ժամանակ սե՞նց էր…»։