Անցած ուրբաթ օրը՝ հունիսի 25-ին, աննախադեպ տապ է գրանցվել Կանադայի արեւմուտքում, Բրիտանական Կոլումբիա նահանգում եւ մասնակիորեն Ալբերտայում. Լիթոն փոքրիկ քաղաքը երրորդ օրն անընդմեջ ջերմաստիճանային ռեկորդներ է սահմանում ամբողջ երկրի համար, իսկ երեքշաբթի օրը՝ հունիսի 29-ին, Լիթոնում գրանցվել է ըստ Ցելսիուսի 49,6 աստիճան: Այդ մասին հաղորդում է CBC-ն:
«Ռոմայի» ու Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Լեոնարդո Սպինացոլան ամռանը կարող է տեղափոխվել ավելի բարձր կարգի ակումբ:
Բրիտանական դատարանը բացահայտել է «Ադրբեջանական լվացքատան» միջոցով 14 մլն ֆունտ ստերլինգ անօրինական գումար Միացյալ Թագավորություն բերած զույգի ինքնությունը:
Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը 2021-ին տեղի կունենա հոկտեմբերի 3-10-ը:
Վերջին շաբաթներին «Ռեալի» նախկին կենտրոնական պաշտպանի նկատմամբ «Սիթիի» հետաքրքրության մասին իրարամերժ հաղորդումներ էին հայտնվում: Ֆուտբոլային լրագրող Էքրեմ Կոնուրի վերջին լուրերի համաձայն՝ «Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Պեպ Գվարդիոլան անձամբ բանակցել է Ռամոսի հետ՝ փորձելով համոզել «Ռեալի» լեգենդին տեղափոխվել Անգլիա:
Թուրքիայում շարունակվում է տարածվել կորոնավիրուսի «դելտա» տեսակը (հնդկական շտամ): Այս շտամով ախտահարման 138 դեպքերի թիվը հասել է 224-ի: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Դիմել ենք մեր կորպուսին, պատասխանել են՝ մի քանի օր սպասեք, զորք պետք է ավելացնենք, ու դուք ձեր խոտը կքաղեք,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի ղեկավար Սիմա Չիտչյանը, ապա հավելեց,- Կորպուսից (ՊՆ) եկան, նայեցին, գծագիր գծեցին, թե որ տարածքներում են ադրբեջանցիները մոտիկ նստած, որ խոտհարքները չպետք է օգտագործվի, լրիվ դրանք գրեցին ու գնացին, մի 2 օր էլ սպասենք ու սկսենք մեր խոտը քաղել»։
Հունիսի 30-ից հուլիսի 5-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Պրոֆեսոր Արմեն Չարչյանի փաստաբանական թիմը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին դիմել է բողոքով՝ վերացնել «Հայաստան» դաշինքը ներկայացնող բժշկի նկատմամբ քրեական գործ հարուցելու և այն վարույթ ընդունելու մասին քննիչ Գ․Մարգարյանի 18․06․2021թ․ որոշումը:
2021թ հունիսի 29-ին` ժամը 18:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոցում միմյանց են բախվել Երևան քաղաքի 24-ամյա բնակչուհու վարած «Պորշ Կայեն» մակնիշի և Ձորաղբյուրի 57-ամյա բնակչի վարած «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենաները, որի արդյունքում ստացած վնասվածքներից վերջինս տեղում մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:
Նույն օրը՝ ժամը 20:21-ին, «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմին: Վերջինս հարցաքննվել է, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Կատարվել են քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաբժշկական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է:
https://www.youtube.com/watch?v=R68U-irzXMI (տեսանյութ)
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ռուսաստանի նախագահի հասցեին դիմումների ընդհանուր թիվը «Ուղիղ գիծ Վլադիմիր Պուտինի հետ» ծրագրի նախապատրաստման շրջանակում, կազմում է 1 574 581:
«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 22-րդ փառատոնը հյուրընկալում է Ռավեննայի հեղինակավոր փառատոնի համերգը Երևանում:
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախյան վերջին պատերազմից սկսած, Թուրքիան հետևողականորեն ավելացնում է իր ազդեցությունը Հարավային Կովկասում, և փորձելու է ռազմա-քաղաքական առումով շրջադարձերի տանել տարածաշրջանը:
168.am-ի տեղեկություններով՝ ՀՀ ԶՈՒ երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին զորացրելու են, նրա պայմանագիրը չեն երկարացնում:
Այս տարի Թուրքիան և Ադրբեջանը համատեղ կամ առանձին 9-ից ավելի զորավարժություններ են անցկացրել։ Հունիսի 21-23-ը Նախիջևանում թուրք-ադրբեջանական հերթական զորավարժությունից հետո, Բաքվում հունիսի 28-30-ը թուրք և ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ անցկացվում է «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2021» անունը կրող մարտավարական զորավարժությունը, որին ներգրավվել են մոտ 600 հոգանոց անձնակազմ։
Իրանի ռազմածովային ուժերը զորավարժություններ են սկսել Կասպից ծովում: Ինչպես փոխանցում է «Թասնիմ» գործակալությունը, ռազմածովային ուսումնավարժանքները ստացել են «Կայուն անվտանգություն 1400» անվանումը:
Ֆրանսիայի Ազգային ժողովը հունիսի 29-ին վերջնական ընթերցմամբ ընդունել է կենսաէթիկայի վերաբերյալ ռեզոնանսային օրինագիծը, որը, մասնավորապես, ենթադրում է արհեստական բեղմնավորման հնարավորություն միայնակ կանանց եւ այն կանանց համար, որոնք միասեռ հարաբերությունների մեջ են։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի Հանրապետության նախագահ Էգիլս Լևիտսին:
Հունիսի 28-ին Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերից մի խումբ քաղաքացիներ գնացել էին Շիրակի մարզի Ազատան համայնք՝ պահանջելու համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանի հրաժարականը։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կողմերի հետ կապի մեջ է Լեռնային Ղարաբաղում պատերազմից հետո ռազմագերիների հայրենադարձման հարցով:
Տնտեսական գործունեության կանոնների նույնիսկ ամենափոքր շեղումն անմիջապես Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ աշխատակիցների տեսադաշտում է հայտնվում:
Լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով 2021 թվականի հունիսի 30-ին Երևան քաղաքի Կորյունի-Տերյան փողոցների խաչմերուկի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վերևի հատվածում:
Լոս Անջելեսում հունիսի 29-ին ՀՀ գլխավոր հյուպատոս, արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Բայբուրդյանը հեռավար հանդիպում է ունեցել Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ Նուրի Մարթինեզի հետ։
Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վերջին շրջանում ավելի խորացող Ադրբեջան-Պակիստան ռազմաքաղաքական գործակցությունը չի կարող չանհանգստացնել Հայաստանին, քանի որ Բաքվի բռնապետը մի կողմից խոսելով իբր «խաղաղության» մասին, մյուս կողմից իրականացնում է մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը միտված հստակ քայլեր։
Իտալիայում մեկնարկել են Հայաստանի պետական կամերային երգչախմբի փորձերը՝ մաեստրո Ռիկարդո Մուտիի ղեկավարությամբ:
Թուրքիայում քաղաքական ուսումնասիրությոններ իրականացնող «MAK» կազմակերպությունը հրապարակել է 2021թ. հունիսին անցկացված սոցիալական հարցումների արդյունքները: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ՀՀ կենտրոնական բանկում կստեղծվի բանկային բոլոր հաշիվների կենտրոնացված ռեեստր: «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ԱԺ-ում ներկայացրեց ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:
ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր խորհրդարանում արտահերթ նիստի ժամանակ անդրադարձավ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության կողմից հայ ռազմագերիների խնդիրների բարձրաձայնմանը։
Հունիսի 29-ին կատարվել է 54 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 դեպք: Այս մասին հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։