
Հրդեհ Մուշավան թաղամասում

Հունիսի 30-ին, ժամը 18։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մուշավան թաղամասի ամառանոցներում տուն է այրվում։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մուշավան թաղամասի ամառանոցների մոտակա խոտածածկ տարածքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։43-ին, մարվել՝ 20։19-ին։ Այրվել է մոտ 10 հա խոտածածկ տարածք։