Մնացել ենք մենք: Ի տարբերություն Վրաստանի և ասենք Ուկրաինայի, Ռուսաստանը Հայաստանի հետ ընդհանուր սահման չունի: Սա բարդացելու է Ռուսաստանի գործը, հեշտացնելու Թուրքիայինը: Սա է գլոբալ պլանը և ամեն փոքր քայլ գնում է այս ճանապարհով:
Հուլիսի 13-ին, ժամը 16։50-ից 19։56-ը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Երևանի տարբեր վարչական շրջաններում վնասվել են տանիքների թիթեղներ, գովազդային վահանակներ, ծխատար և անձրևատար խողովակներ։
Հուլիսի 14-ին 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Տայվանի արեւելյան մասում, որտեղ բարձր սեյսմիկ ակտիվություն է նշվել:
Առնվազն 17 մարդ է հյուրանոցի փլուզման զոհ դարձել Չինաստանի Ցզյանսուի արեւելյան նահանգում:
Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին։
«Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասով՝
1. Արարատ Թումանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,-ասված է որոշման տեքստում:
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը մանրամասներ է ներկայացրել Շուշիի մոտակայքում հուլիսի 13-ին գիշերն արձանագրված կրակոցների դեպքից:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Գրիգորյանն ազատվել է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։
Մենք տեղեկացրել էինք, որ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը պատրաստվում է մեդիահոլդինգ հիմնել։ Զոհրաբյանն այդ տեղեկությունը չէր հերքել, սակայն մանրամասներ չէր ասել։
ՍԴ-ում «Հայաստան» դաշինքի պահանջներից մեկն էլ մանդատների բաշխման նոր կարգ սահմանելն է, ՍԴ-ն, ըստ օրենքի, ունի նման լիազորություն։
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հուլիսի 13-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Հուլիսի 14-ին, ժամը 03:42-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Բալահովիտ ավտոճանապարհին՝ երկաթգծի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Ռուսաստանի տարածաշրջաններում կորոնավիրուսի դեմ պատվաստման տեմպերը տարբեր են, ընդամենն այժմ պատվաստված է ավելի քան 28,6 միլիոն ռուսաստանցի, հուլիսի 13-ին հայտնել է «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավարի տեղակալ Ելենա Եժլովան:
Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը հուլիսի 13-ին «Տոկիո-2020»-ի կազմկոմիտեի ղեկավար Սեյկո Հասիմոտոյի հետ հանդիպման ընթացքում Տոկիոն համարել է Օլիմպիական խաղերի անցկացմանն առավել նախապատրաստված քաղաքը: Հանդիպման հեռարձակումը վարել է NHK հեռուստաալիքը։
Համերգի բեմի ձևավորումը իրականացրել է «Արդեանը»:
10 կանգուն ծառ էր հատել․ Գուգարքի ոստիկանների բացահայտումը:
Քաղաքում շարունակում է գործել հասարակական վայրերում, բաց տարածքներում սպորտով զբաղվելու արգելքը: Ինչպես նաև արգելվում է 10-ից ավելի մարդկանց հավաքույթը: Դա չի վերաբերում է արտադրական շենքերին ու դպրոցներին:
ԱՄՆ-ի Նյու Հեմփշիր նահանգի լողափերից մեկում օրերս անցկացվել է ավազե քանդակների միջազգային մրցույթ, որին մասնակցել են աշխարհի լավագույն քանդակագործները, գրում է UPI-ն։
Թուրինջը և նարինջը կեղևազրկել, հեռացնել սերմերը և թաղանթները: Կիտրոնը 2 րոպե պահել եռացրած ջրի մեջ, չորացնել, քերել կեղևը և ավելացնել թուրինջի և նարնջի զանգվածը: Կիտրոնի հյութը նույնպես ավելացնել զանգվածին:
Հրաբխագետները հուլիսի 13-ին 3 կիլմետր բարձրությամբ մոխրի արտանետում են արձանագրել Մեծ Կուրիլյան շարքի Պարամուշիր կղզու (Սախալինի մարզ) էբեկո հրաբխում:
Ամեն օր ավելի ու ավելի շատ լուրեր են պտտվում նոր iPhone 13 շարքի վերաբերյալ, և գրեթե յուրաքանչյուր նոր արտահոսք հաստատում է նախորդները: Սա վերաբերում է նաև Mydrivers չինական պորտալի մեկ այլ ինսայդերին, որը խոսում էր ամենակարևորի՝ առաջիկա Apple սմարթֆոնների դիզայնի, բնութագրերի և գների մասին:
Հաստատապես բոլորը լսել են այն արտահայտությունը, որ դու այն ես, ինչ ուտում ես, բայց ոչ ոք նույնիսկ չի էլ կասկածել, որ դա պետք է ընդունել տառացիորեն:
«Ես կարծում եմ, որքան էլ գործընթացի մյուս մասնակիցները շտապում են, այս հարցերը պահանջում են երկարատև բանակցություններ մի քանի ուղղությամբ: Ինչպես Ղարաբաղյան հակամարտության դեպքում՝ կան հարցեր, որոնց դեպքում ինձ կրկին կոնսենսուսը շատ բարդ է թվում, մյուս կողմից էլ՝ այդ հարցերն այլևս որևէ մեկը չի պատրաստվում լուծել պատերազմով: Բայց լարվածություն ակնկալում եմ, քանի որ մյուս կողմից էլ՝ տարածաշրջանում աշխատում է Արևմուտքը, ինչն անցանկալի է ՌԴ-ի համար»,- նման կարծիք հայտնեց Ֆելգենգաուերը:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Մուսալեռ» հյուրանոցային համալիրում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի նախաքննությունը:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 14-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն, Մաքրավան, Վ.Աղբյուրակ թաղամասերի, ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն`Գեղարքունիքի մարզի Այրիվան գյուղի գազասպառողների գազամատակարարումը:
Շուշիի մոտակայքում քիչ առաջ արձանագրված հրաձգության դեպքի առթիվ կապվել եմ լիազոր մարմինների հետ՝ ճշտելու համար եղելությունը:
Պատանին իրավապահներին հայտնեց նաև, որ չի ճանաչում իրեն վնասվածք պատճառողին։ Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզները, համագործակցելով Երևան քաղաքի վարչության գործընկերների հետ, պարզեցին կրակոցն արձակած անձի ինքնությունը՝ մայրաքաղաքի Լեփսիուսի փողոցում բնակվող 29-ամյա երիտասարդ էր։
Տավուշում ԽՍՀՄ քարտեզի կիրառման դեպքում Ոսկեպարի ճանապարհից, հնարավոր է՝ մենք այլևս չկարողանանք օգտվել, և Ադրբեջանն ամբողջ ճանապարհը վերցնի, քանի որ ըստ ԽՍՀՄ քարտեզի՝ իրենց տարածքով է անցնում: Այսինքն, եթե հանկարծ ԽՍՀՄ քարտեզը տարածվի Տավուշի մարզի վրա, ապա մենք կկորցնենք Ոսկեպարի ճանապարհը, Ազատամուտի (Իջևան-Բերդ), Կիրանցի և Ոսկեպարի հատվածները (Իջևան-Նոյեմբերյան):
Հուլիսի 13-ին, ժամը 19:23-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենավան գյուղում այրվում է տուն:
«Միասնական քննությունների ցուցանիշները տարեցտարի վատանում են, իսկ այս տարի փաստորեն ամենավատն էր, որովհետև այստեղ գործոն կա, որն ազդել է, և դա համաճարակով պայմանավորված ուսումնական գործընթացի խաթարումն էր, ինչն էլ ավելի բարդացրեց իրավիճակը՝ կրթության որակի հետ կապված»,- 168.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը: