
Արցախի ՄԻՊ-ը մանրամասներ է ներկայացրել Շուշիի մոտակայքում արձանագրված կրակոցների դեպքից

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը մանրամասներ է ներկայացրել Շուշիի մոտակայքում հուլիսի 13-ին գիշերն արձանագրված կրակոցների դեպքից:
«Կապվել եմ լիազոր մարմինների հետ՝ ճշտելու համար եղելությունը: Ինձ տեղեկացրեցին, որ արձանագրվել են հրաձգային միջոցներից դեպի օդ կրակոցներ, սակայն թիրախային կրակոցներ չեն եղել: Մեր զինված ուժերը ձեռնարկել են համապատասխան նախազգուշական քայլեր, ինչի արդյունքում ադրբեջանական կողմից կրակոցները դադարել են: Այս պահին մեր ուսումնասիրության արդյունքներով որևէ հետևանք չի արձանագրվել»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է Արցախի ՄԻՊ-ը: :