Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կայցելի Հայաստան:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի սկզբում անդրադարձել է Ադրբեջանի նախագահի ապակառուցողական գործողություններին և հայտարարություններին: Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Հարգելի գործընկերներ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ստացել է Հայաստանի և Արցախի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մանդատ: Մանդատը ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից:
Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանին են պատկանում Սևանը, Երևանը և Զանգեզուրը: Հայաստանի ԱԳ նախարարացուն կարծում եմ, որ պետք է կոշտ պատասխանի Ալիևին, եթե, իհարկե, համաձայն չէ այդ հայտարարության հետ»:
Դավիթ Հարությունյանի ելույթի որոշ հատվածներ ակնհայտորեն դուր չեկան դատավոր Վահե Գրիգորյանին, ով կտրուկ շարժումով, չոր հայացք ձգեց Արման Դիլանյանի ուղղությամբ։ Արման Դիլանյանի արձագանքը շատ տարօրինակ էր։ Արձագանքելով Դավիթ Հարությունյանի խոսքին նա օգտվում էր նախապես մշակված գրավոր տեքստից, ինչը բնականաբար չէր կարող գրվել տվյալ պահին։ Արման Դիլանյանի գրավոր տեքստից ընթերցող խոսքում ուրվագծվում էր ՍԴ սպասվելիք որոշումը և տպավորություն կար, որ կողմերին և հանրությանը նախապատրաստում էր դրան։
Բուլղարիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է հուլիսի 11-ին կայացած վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններում քվեարկության արդյուքները՝ հաղթող հայտարարելով «Կա այդպիսի ժողովուրդ» կուսակությունը: Հանձնաժողովի որոշումն, հուլիսի 15-ին հրապարակվել է նրա պաշտոնական կայքում:
Ալիևը սկսում է արշավ՝ Քաջարանի պղնձամոլիբդենական կոմբինատի դեմ՝ կազմակերպելով Զանգելանի և հարակից շրջանների իբր բնակիչների դիմումը Գերմանիայի իշխանություններին պահանջելով դադարեցնել նրա գործունեությունը՝ «բնապահպանական նպատակներով»։
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 47-րդ նստաշրջանի հուլիսի 12-ի նիստում հեռարձակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ միայն անկախության «A» միջազգային կարգավիճակ ունեցողների համար թույլատրելի տեսաուղերձը` ադրբեջանական զինծառայողները հայկական կողմի զինծառայողներին ու քաղաքացիական անձնանց խոշտանգելիս, գլխատելիս ոգեշնչված են եղել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններով:
Զույգ պետհամարանիշների կորստի դեպքում 12.000 դրամ տուրք վճարելով կստանաք նորը
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ:
«Ուսուցիչների, դաստիարակների աշխատավարձը կբարձրանա՝ պայմանով». Փաշինյան
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու հուլիսի 15-ին հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նիստին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Հայաստանում հուլիսի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 163 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 226 949-ի:
«Մեր այս առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ, և մենք մեր գործընկերների, մասնավորապես՝ ռուսաստանցի գործընկերների հետ աշխատում ենք այս ուղղությամբ, իսկ Ադրբեջանը որևէ կերպ չի արձագանքել այս հայտարարությանը և առաջարկին»,- նշեց Փաշինյանը:
«Հստակ է, որ մենք նախանձախնդիր հետապնդելու ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրացմումը». Փաշինյան:
Ադրբեջանի նախագահի՝ Սյունիքի, Սևանի կամ Երևանի նկատմամբ հավակնությունների մասին հայտարարությունները պետք է ընդունել որպես փաստ, Ադրբեջանի օրակարգում գտնվող հարց։
Կառավարության հերթական նիստի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ընտրությունների արդյունքում, իր խոսքով՝ ՀՀ քաղաքացիներից ստացած Արցախի և Հայաստանի զարգացման դարաշրջան բացելու մանդատին՝ նշելով, թե՝ անկախ Ադրբեջանի գործողություններից, ամեն ինչ անելու են Հայաստանի շրջափակումը ճեղքելու ուղղությամբ:
ԿԸՀ-ն այօրվա նիստի արդյունքում բավարարել է Գորիս համայնքի ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու դատախազության միջնորդությունները։
Հայաստանը բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով պաշտպանելու է իր տարածքային ամբողջականությունը. Փաշինյան
Հուլիսի 16-ին՝ ժամը 10:00-ին, Արմավիրի մարզի Արգավանդ համայնքում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժանք: Գործարկվելու է համայնքում առկա շչակները:
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ:
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ”
Տևական ժամանակ ընթացող բանակցություններն ավարտին հասան, և ընթացիկ տարվա օգոստոսի 13-ից հայկական շուկա մուտք կգործի «Lufthansa» ավիաընկերությունը:
Հուլիսի 14-ին, ժամը 21.10-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 13-րդ կմ-ին իրար են բախվել «Տոյոտա» և «Սամանդ» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 21-ամյա վարորդ Սամվել Ավետյանը, «Սամանդի» 38-ամյա վարորդ Գուրգեն Եղիազարյանը և 32-ամյա ուղևոր Նարեկ Ասատրյանը մահացել են:
ՊԵԿ նախագահի հանձնարարությամբ տեղի է ունեցել աշխատանքային հերթական հանդիպումը հարկ վճարողների հետ, այս անգամ Սևանի ավազանում և Գեղարքունիքի մարզի այլ տարածքներում գործող հանրային սննդի և հյուրանոցային ծառայություններ մատուցող տնտեսվարողների հետ:
Միացյալ Նահանգների նախագահի ներքին անվտանգության հարցերով խորհրդական Էլիզաբեթ Շերվուդ Ռենդալը եւ Կենտրոնական Ասիայի երկրների արտգործնախարարությունների ղեկավարները հուլիսի 15-ին Տաշքենդում քննարկել են Աֆղանստնում խաղաղության հաստատման ուղիները:
Ալիևն, իհարկե վաղուց էր բարբաջում Զանգեզուրի, Սևանի և Երևանի՝ «ադրբեջանական լինելու մասին»։ Նախկինում նրա այդ բարբաջանքներին բանի տեղ չէին դնում, որովհետև Արցախն իր շրջակայքով՝ ամուր փակում էր դեպի Հայաստան տարածվելու ադրբեջանական ցանկացած երազանք։
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հուլիսի 14-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված շրջակա միջավայրի պահպանման, բնական պաշարների խելամիտ օգտագործման և դրանց կառավարման որոշ խնդիրների:
Ադենաուում (Ռայնլանդ -Պֆալլցի Դաշնային Երկրամաս) առնվազն 30 մարդ անհայտ կորած է համարվում հեղեղման եւ երկարատեւ անձրեւի պատճառով վեց շենքերի փլվելու հետեւանքով:
Ադրբեջանի Գյոյգյոլի շրջանի բնակիչը պայթել է ականի վրա, հայտնում է minval.az-ը և հավելում, որ դեպքը տեղի է ունեցել Բենովշալի գյուղում։
Հուլիսի 14-ին, ժամը 20։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ անձրևաջրերը լցվել են Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 26/2 հասցեում գտնվող ավտոպարկ։