ՄՕԿ-ի ղեկավարը Տոկիոն համարել է Օլիմպիադային ամենապատրաստված քաղաքը Խաղերի ամբոջ պատմության ընթացքում
Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը հուլիսի 13-ին «Տոկիո-2020»-ի կազմկոմիտեի ղեկավար Սեյկո Հասիմոտոյի հետ հանդիպման ընթացքում Տոկիոն համարել է Օլիմպիական խաղերի անցկացմանն առավել նախապատրաստված քաղաքը: Հանդիպման հեռարձակումը վարել է NHK հեռուստաալիքը։
«Ձեզ հաջողվել է Տոկիոն դարձնել Օլիմպիադային առավել նախապատրաստված քաղաքը Խաղերի ամբողջ պատմության ընթացքում: Դա էլ ավելի նշանակալի է ներկայիս բարդ հանգամանքներում: Դուք եւ ձեր գործընկերները կարող ենք լիովին գոհ լինել արդեն կատարված աշխատանքից: Սակայն մինչեւ մրցումների սկիզբը մնացել է 10 օր, իսկ դա նշանակում է, որ դեռ շատ բան է անհրաժեշտ անել: Մեր խնդիրը կկատարված կլինի, սոսկ երբ մարզիկները հեռանան Տոկիոյից»,- ընդգծել է ՄՕԿ-ի ղեկավարը:
Հասիմոտոյի հետ կայացած զրույցում Բախը նաեւ հիշատակել է ճապոնացիների կարծիքի կարեւորությունը մրցումների կազմակերպիչների համար: «Մեր ընդհանուր նպատակը Խաղերի հուսալի եւ անվտանգ անցկացում է ատլետների, մարզական պատվիրակությունների եւ, որ ամենակարեւորն է, Ճապոնիայի բնակիչների համար: Նրանք կարող են համոզված լինել մրցումների կազմակերպմանը մեր ատրաստության հարցում, որը ներառում է կորոնավիրուսի տարածման կանխման առավել խիստ միջոցներ եւ (Խաղեի մասնակիցների) պատվաստման միջազգային ծրագիր»,- նշել է ՄՕԿ-ի նախագահը:
Մայիսի 17-ին Asahi թերթի հարցումը ցույց է տվել, որ Տոկիոյում Օլիմպիական խաղերի չեղակման օգտին հանդես է գալիս ճահպոնացիների 43 տոկոսը, մրցումների կրկնական հետաձգման օգտին՝ երկրի բնակիչների 40 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: