Բաժիններ՝

ԱՄՆ-ում ավազե քանդակների միջազգային մրցույթ է անցկացվել

ԱՄՆ-ի Նյու Հեմփշիր նահանգի լողափերից մեկում օրերս անցկացվել է ավազե քանդակների միջազգային մրցույթ, որին մասնակցել են աշխարհի լավագույն քանդակագործները, գրում է UPI-ն։


Կանադացի քանդակագործ Էյբ Ուոթերմանը, որը նախորդ տարի մրցույթում գրավել էր 2-րդ հորիզոնականը, այս տարի իր «Դատարկ» կոչվող արձանով զբաղեցրել է պատվավոր առաջին հորիզոնականը և 6000 դոլարի չափով մրցանակ ստացել։

«Քանդակի դիզայնը մշակել եմ մոտ մեկուկես տարի առաջ՝ կնոջիցս բաժանվելուց հետո։ Ցավոք, դատարկության զգացումը ժամանակ առ ժամանակ շարունակում է այցելել ինձ»,- հայտնել է կանադացի քանդակագործը։

Նշվում է, որ 2020-ին առաջին հորիզոնականը զբաղեցրած քանդակագործն այս տարի իր «Փյունիկը վեր է հառնում» ավազե քանդակով զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը՝ ստանալով 4000 դոլարի չափով մրցանակով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս