
Կուրիլների էբակո հրաբուխը 3 կիլոմետր բարձրությամբ մոխիր է արտանետել

Հրաբխագետները հուլիսի 13-ին 3 կիլմետր բարձրությամբ մոխրի արտանետում են արձանագրել Մեծ Կուրիլյան շարքի Պարամուշիր կղզու (Սախալինի մարզ) էբեկո հրաբխում: Այդ մասին լրագրողներին հայտնել են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սախալինի մարզի գլխավոր վարչության մամուլի ծառայությունում:
«Տեղի է ունեցել 3 կիլոմետր բարձրությամբ մխրի արտանետում»,- պատմել են վարչությունում: Փրկարարների տեղեկատվությամբ՝ մոխրի նստվածքափեշը հրաբխից 5 կիլոմետր ձգվել է հարավ – արեւելյան ուղղությամբ:
Հրաբխի համար սահմանվել է ավիացիայի համար վտանգի նարնջագույն կոդ: Դա նանակում է, որ հրաբուխը բարձր ակտիվությունէ դրսեւորում՝ ժայթքման մեծ հավանականությամբ: Էբեկոն գտնվում է Պարամուշիր կղզու հյուսիսային մասում: Հրաբխի բարձրությունը 1 156 մետր է: Հրաբուխն ակտիվացել էր 2016 թվականի նոյեմբերի կեսերին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: