
Մուրաբա՝ պատրաստված թուրինջից և նարնջից

Բաղադրիչներ
1. Թուրինջ – 2 հատ
2. Նարինջ – 1 հատ
3. Կիտրոն – 1 հատ
4. Շաքարավազ – 400 գ
Պատրաստման եղանակը
1. Թուրինջը և նարինջը կեղևազրկել, հեռացնել սերմերը և թաղանթները: Կիտրոնը 2 րոպե պահել եռացրած ջրի մեջ, չորացնել, քերել կեղևը և ավելացնել թուրինջի և նարնջի զանգվածը: Կիտրոնի հյութը նույնպես ավելացնել զանգվածին:
2. Մուրաբան հասցնել եռման աստիճանի, ժամանակ առ ժամանակ խառնել, հետո ցածր կրակի վրա եփել այնքան, մինչև զանգվածը 2 անգամ պակասի:
3. Մուրաբան պահպանել սառնարանում, կամ տաք վիճակում լցնել ստերիլ բանկաների մեջ և փակել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը