«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն է:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում եւ ճգնաժամի հարցերով Վրաստանում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ղնթոնի Բլինքենը Իսրայելի արտաքին գործերի նախարար Գաբի Աշկենազիի հետ ունեցած հեռախոսազրույցում հայտարարել է, որ Միացյալ նահանգները պաշտպանում է կենսունակ պաղեստինյան պետության ստեղծումը:
Ոստիկանության Տավուշի բաժնում օպերատիվ տվյալ էր ստացվել, որ Մովսես գյուղի մի բնակիչ ապօրինի զենք-զինամթերք ունի: Տվյալը ստուգվեց փետրվարի 16-ին:
Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված Քյարամ Սլոյանի եղբայրը՝ Համիկ Սլոյանը, Արցախյան երրորդ պատերազմին մասնակցության համար Արցախի նախագահի հրամանով արժանացել է «Արիության համար» մեդալի:
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կկայանա փլեյ-օֆֆի հերթական խաղերը:
Գերմանացի հանրաճանաչ թավջութակահար Միշա Մայսկին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ եզակի համերգով հանդես կգա Երևանում:
«Էդ ո՞ւմ եք դուք պաշտպանում, պատասխան եք տալու մինչև վերջ։ Մեր պետությունը որ կառուցվեց, բանակի սաղմերը եղան, ամեն ինչ սկսվեց ոստիկանությունից, մեր ոստիկաններն էին Լաչինը պաշտպանում, նրանցից սկսվեց ջոկատների միավորումը։ Ես այսպիսի դաժան ոստիկանություն, որը հիմա է, երբեք չեմ տեսել։ Ձեր աչքի առաջ մեկ մարդ կոտորեց հազարավոր մարդու, հանձնեց Արցախը, մեր սահմանները, ասքանից հետո դուք նրան հանցագործ չեք համարում։ Թե՞ հանցագործ եք համարում, բայց աշխատավարձի համար աշխատում եք հանցագործի համար, այդ դեպքում դուք ոստիկան չեք, դուրս եկեք ոստիկանությունից»:
ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը դիմեց քայլերթի մասնակիցներին՝ նշելով, որ ոստիկանությունը դարձել է իշխանությունների գործիքը՝ քաղաքացիների վրա բռնություն գործադրելու համար, ապա դիմեց ոստիկաններին.
«Ես որևէ կողմից բացատրություն չեմ ստացել՝ ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր, ինձ որևէ զանգ, խոսք չի եղել, որ այս գյուղը պետք է լքենք։ Գոնե, եթե նման զանգ լինի, կհարցնենք՝ ինչո՞ւ պետք է լքենք։ Ինձ համար հստակ է, եթե մինչև օրս մնացել ենք, ուրեմն՝ մնալու ենք։ Մենք այստեղից դուրս չենք գա, ով ինչ ուզում է՝ թող անի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Աղավնո համայնքի ղեկավար, ՀՅԴ անդամ Անդրանիկ Չավուշյանը։
«Երեկ ոստիկաններից մեկը ինձ հետևյալն ասաց՝ գիտե՞ք՝ մենք ոչ ոքի կողմից չենք, մենք պետությունն ենք պաշտպանում. տղերք, եկել եմ՝ ձեզ ասեմ, որ դուք պետությունը չեք պաշտպանում, դուք պետությունը կործանողին եք պաշտպանում, դուք մեր պետությունը ոտնատակ տված դահիճին եք պաշտպանում, դուք թուրքին եք պաշտպանում, դուք ձեր ընկերների արյունը Շուշիում թափած ստահակին եք պաշտպանում, դուք ձեր երեխաների ապագան կործանողին եք պաշտպանում»:
«Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումներով ակցիայի մասնակիցները շրջում են Երևանի տարբեր փողոցներով՝ կոչ անելով քաղաքացիներին միանալ իրենց արդար պահանջին։
ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ամփոփվել են տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների ընդհանուր միտումների, դրանց բացահայտման ուղղությամբ 2020թ.-ին իրականացված աշխատանքների, այս բնույթի հանցագործության դեպքերով իրականացվող քննությունների շրջանակներում դատախազական գործառույթների իրացման արդյունքները:
«Այս իշխանությունը կազմակերպեց ցավալի հայրենազրկումը, և այդ գործընթացը շարունակում է»:
ՀՀ քննչական կոմիտեի և «Երևանի Գլաձոր» համալսարանի Կրիմինալիստիկական փորձաքննությունների կենտրոն»-ի միջև այսօր՝ փետրվարի 23-ին, Քննչական կոմիտեում ստորագրվեց համաձայնագիր, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ քաղաքացիները երթով շարժվում են Ազգային անվտանգության ծառայություն և Ոստիկանություն: Քայլերթը մեկնարկել է Արամ Մանուկյանի արձանի մոտից։
ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանն այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության երթի ժամանակ հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը 200 մետր քայլելու կամ ավելի վատ բան անելու համար 2-3 հազար ոստիկան է հավաքել։
Ես ասել եմ, որ կան խնդիրներ և սպառնալիքներ ՀՀ տարածքի համար, ուստի իսկապես կարիք կա, որ հատկապես Սյունիքի հատվածը լինի պաշտպանված: Որքանով ես եմ հասկանում, խոսքը ոչ թե պարզապես ՀՀ-ում Գյումրիի ռազմաբազայից ինչ-որ ուժեր Սյունիքում վերաբաշխելու մասին է, այդ բազայի ուժեղացման մասին է, այսինքն՝ դա չի լինելու բազայի թուլացում վերաբաշխման պատճառով: Ամենայն հավանականությամբ, այն ստորաբաժանումը և գուցե ստորաբաժանումները, որոնք այնտեղ կտեղակայվեն, ավելացվելու են արդեն իսկ առկա կոնտինգենտին, քանի որ Գյումրիի բազան ամեն դեպքում նախատեսված է Թուրքիայի համար: Իմ գնահատմամբ, դա կարևոր ուղղություն է, ես չեմ կարծում, որ պետք է թուլացնել այդ ուղղությունը:
«Վերջին հանրահավաքից հետո, իշխանություն կոչվածը, վարչապետ կոչվածը, իսկ իրականում՝ հողատու կապիտուլյանտը, աննախադեպ շաքարի բարձրացում ունի, ի ցույց է դնում իր վախերը և փորձում է պատսպարվել ոստիկանական ուժերի հետևում։ Սա ակնհայտորեն ցույց է տալիս, որ նա իշխանություն չունի Հայաստանի Հանրապետությունում»:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին փետրվարի 23-ին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Միգահալանդե Լամավանսան (նստավայրը՝ ք. Մոսկվա):
«Բողոքի հավաք-երթ՝ Արամի արձանի մոտ». ՈՒՂԻՂ
168.am-ի հետ զրույցում Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը փակագծերը չբացելով՝ նշեց, որ Սյունիքում տեղի ունեցող վերջին իրադարձություններից հետո իրենք էլ Պաշտպանության նախարարության հետ միասին փորձում են լուծել անվտանգության խնդիրները։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը:
Փետրվարի 22-ին և 23-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվել է կայուն օպերատիվ իրավիճակ:
Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը փետրվարի մրցանակներ հանձնեց ոլորտն ակտիվ լուսաբանող լրագրողներին՝ ընդգծելով նրանց կարևորությունը գիտության հանրահռչակման գործում:
Տաթև Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դավաճա´ն խզբզանք, դո՛ւ չես տիրապետում իրավիճակին, դո՛ւ չունես այլևս իշխանություն այս երկրում և անգամ քո աշխատասենյակում:
Փետրվարի 23-ին, ժամը 14:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի «Փեթակ» առևտրի կենտրոն ՍՊԸ-ի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ՝ քաղաքացուն վրաերթի են ենթարկել։
Երկրապահ կամավորական միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը փետրվարի 22-ին անփորձանք ծառայություն է մաղթել մարտական հերթապահության հերթափոխի մեկնող անձնակազմին՝ հատուկ շեշտելով, որ երբեք զգոնությունը չկորցնեն, քանի որ թշնամին նենգ է։
Փետրվարի 23-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ‚ սաստիկ բքի պաճառով Մ-2, Սիսիան-Գորիս ավտոճանապարհի՝ Հարժիսի խաչմերուկից մինչև Շինուհայրի խաչմերուկ հատվածը երկկողմանի փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Նիկոլ, ես քեզ խոստանում եմ՝ դու օր ու արև չես տեսնելու. էս խելագարը պիտի գնա. Իշխան Սաղաթելյան: