Թուրքիան պայմանագիր է կնքել Միացյալ Նահանգներում գրանցված «Arnold & Porter» իրավաբանական ընկերության հետ, որը պետք է օգնի Անկարային վերականգնել մասնակցությունը ամերիկյան F-35 կործանիչների արտադրության ծրագրին:
«Ես ապրում և աշխատում եմ այս իրականության մեջ ու շատ իմ ծանոթներ, որոնք առաջ կարծում էին, որ չափազանցնում եմ, հիմա հարցնում են, ոնց եմ ես տենց ստոյիկ համբերությամբ ձիգ մնում ու դիմադրում։ Ոնց, ոնց, ժպիտով…»։
Փետրվարի 22-ին, ժամը 17:40-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փարաքար գյուղի Վաղարշապատ փողոցում այրվում է չշահագործվող ավտոմեքենա:
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Կանխատեսելի էր, որ Արցախի Հանրապետության տարածքներ Թուրքիայի ռազմական էքսպանսիային հետեւելու էր նաեւ տնտեսական ներխուժումը: Այդ երկիրն Անդրկովկասում առաջին հերթին ցանկանում է ամրապնդվել տնտեսապես, որն այնտեղ ներկա գտնվելու ավելի երկարաժամկետ հիմքեր կապահովի նրա համար:
Որքանո՞վ են իրական տարածվող լուրերը, «Իրավունքը» փորձեց հետաքրքրվել անձամբ պարոն Պետրոսյանից, ով փաստեց. «Շրջանառվող լուրերին պարտավոր եմ վերաբերվել հարգանքով, որովհետեւ դա ինչ-որ մարդկանց կարծիքն է, գուցե՝ ցանկությունը: Ես ասել եմ, եւ նորից եմ ասում` ես Ռոբերտ Քոչարյանին անձամբ չեմ ճանաչում, ոչ մի անգամ իր հետ չեմ հանդիպել: Իմ այս որոշումն էլ պայմանավորված չէ այստեղից այնտեղ թռնելու շարժառիթով:
Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները Թուրքիայի հետ սեփական արտադրության ռազմական ինքնաթիռների և կործանիչների վաճառքի հարցով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Փետրվարի 25-ին Թուրքիայում մեկնարկելու է լայնամասշտաբ ռազմածովային «Mavi vatan-2021» անվամբ զորավարժությունը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 23-րդ տուրի շրջանակներում «Յուվենտուս»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Կրոտոնե»-ին: Թուրինում կայացած խաղում «Ծեր Սինյորա»-ն հաղթեց Կրիշտիանու Ռոնալդուի դուբլի և Ուիսթոն Մաքեյնիի գոլերի շնորհիվ` 3:0:
Հիշեցնեմ, որ նախորդ տարվա ողջ ընթացքում Մեծ Բրիտանիայում ընդունվել են մի շարք հակահայկական բանաձևեր, ինչպես նաև հենց Մեծ Բրիտանիայի կողմից է տապալվել 25․10․2020թ․ ՄԱԿ-ի ԱԽ` Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ հայտարարության ընդունումը:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ–ը։
Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ըստ Հայաստանի առողջապահության նախարարության վերջին՝ 2017 թվականի ուսումնասիրության, Հայաստանի 18-69 տարեկան բնակչության 28 տոկոսը ներկայումս ծխում է, որից 27 տոկոսը ծխախոտ օգտագործում են ամեն օր: Ծխում են չափահաս տղամարդկանց 51,7 տոկոսը, իսկ կանանց՝ միայն 1,8 տոկոսը:
Արտաքին եւ ներքին սպառնալիքներից ելնելով՝ երկրի առաջ շատ լուրջ մարտահրավերներ են ծառացած, որոնց դիմագրավելու համար հապշտապ գործողություններ են պահանջվում, բայց երկրի ղեկավարությանն այդ ամենը այնքան էլ հետաքրքիր չէ, նրանք «ֆեյք» բռնելով են զբաղված։
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանի կայքից տեղեկացանք, որ «Սասնա ծռերի» անդամ Արմեն Լուսինյանն իրազեկում է ներկայացրել փետրվարի 1-ից մինչեւ մարտի վերջը Ազատության հրապարակում հավաքներ անցկացնելու, երթեր մեկնարկելու վերաբերյալ, բացառությամբ մարտի 1-ի․ այդ օրը Օպերայի բակը բրոնյա է արվել ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանի կողմից, ով միութենական պետության ջատագովներից է, ռուսամոլների հայտնի խմբակի անդամ։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
«Փաստ» թերթը գրում է․ «Օրերս հայտնի դարձավ, որ արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Քր․օրում փոփոխություն և լրացում կատարելու նախագիծ, համաձայն որի, նախատեսվում է սահմանել, որ հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելը կամ զրպարտելը` կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով անցած շաբաթ Պետդումայի հրավերով Մոսկվայում էր եւ տարբեր շրջանակների հետ հայ ռազմագերիների հարցերի քննարկմանն է մասնակցել, մեր տեղեկություններով, հանդիպումներ է ունեցել նաեւ չեչենական շրջանակների հետ։
«Փաստ» թերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, Աբու Դաբիում անցկացվում է «IDEX 2021» (International Defense Conference & Exhibition) ռազմարդյունաբերական 15-րդ միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցում է նաև հայկական կողմը՝ ի դեմս բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակության։ Բայց մասնակցում է միայն… բուկլետներով:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մերժել է Արցախի ընդդիմադիր 3 կուսակցությունների առաջարկը՝ փետրվարի 20-ին հանրահավաք անել ԱՀ հրապարակում եւ նշել 33 տարի առաջվա այդ օրվա խորհուրդը։ ՀՅԴ-ն, «Արդարությունը» եւ Աշոտ Ղուլյանի ԱԺԿ-ն Անվտանգության խորհրդի նիստում առաջարկել էին, որ, ի նշան միասնության, հավաք կազմակերպվի, ելույթ ունենան շարժման ակունքներում կանգնած գործիչները։
«Հրապարակ» թերթը գրում է. «ԲԴԽ նորընտիր անդամ Գագիկ Ջհանգիրյանը դատական իշխանությունն իր ձեռքը վերցնելու գործընթաց է սկսել։ Նա ակտիվ շփումների մեջ է առաջին ատյանի դատավորների, վճռաբեկ դատարանի նորընտիր նախագահ Լիլիթ Թադեւոսյանի հետ։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ փետրվարի 22-ին ժամը 20.00-ի սահմաններում Երևան – Աշտարակ մայրուղու հարևանությամբ անհայտ անձանց կողմից վթարվել է Շորշոր-Երևան մայրուղային ջրատարը:
«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին «իմքայլական» Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով «Հայրենիքի փրկության» շարժման գործողություններին, ասել է. «Եվ եթե մտածում են, որ պետք է շենքեր գրավեն, ապա պետք է մտածեն, որ շենքերը գտնվում են պետական պահպանության տակ, իսկ դա նշանակում է, որ պետությունը շենքերը չի պահում, այլ՝ պետականությունն է պահում, եւ նա մոնոպոլ իրավունք ունի կրակելու»։
Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 150 օր: Այս մասին հիշեցնում են Խաղերի կազմկոմիտեն: 2020 թվականի մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականիհուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Ավանի բաժանմունքի ծառայողները փետրվարի 20-ին, ժամը 05.00-ին, Նոր Նորքի 7-րդ զանգվածից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 29 և 33 տարեկան երկու տղամարդկանց՝ «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ:
Արցախի Հանրապետության պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը, նախնական տվյալներով, 2021 թվականի հունվար ամսվա ընթացքում կազմել են 1 միլիարդ 27,2 միլիոն դրամ, որը նախորդ տարվա նույն ցուցանիշից պակաս է 65.8 տոկոսով կամ 1 միլիարդ 972.3 մլն դրամով:
Կիլիան Մբապեի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2022 թվականի հունիսի վերջ: Ոչ վաղ անցյալում հարձակվողն ասաց, որ չի ցանկանում հայտնվել այնպիսի իրավիճակում, երբ կերկարաձգի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ, իսկ մեկ տարի անց նա կցանկանա մեկնել այլ ակումբ: Մբապեն մտադիր է գիտակցված որոշում կայացնել իր ապագայի վերաբերյալ:
Եգիպտոսը եւ Պաղեստինը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Գազայի հատվածում գազի հանքավայրը զարգացնելու նպատակով: Այդ մասին հաղորդել է Եգիպտոսի նավթի նախարարությունը։
Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվն անցած օրն ավելացել է 14 199-ով եւ հասել 11 005 850-ի:
Xiaomi-ն Mi 11-ը ներկայացրեց դեկտեմբերի 28-ին Չինաստանում: Mi 11-ի մասին խոսակցությունների մեծ մասը ենթադրություններ են: Այնուամենայնիվ, հաստատված առանձնահատկությունը Snapdragon 888 չիպսեթի առկայությունն է, որը հագեցած կլինի 2021 թվականի շատ առաջատար սմարթֆոններում: Այլ առանձնահատկությունների թվում են QuadHD (2560×1920) դիսփլեյը, 6,9 կամ 6,6 դյույմ անկյունագծով Samsung Super AMOLED վահանակը՝ 120 կամ 144 Հերց թարմացման արագությամբ, և 32 ՄՊ սելֆի տեսախցիկը: Mi 11-ը կստանա նաև տարողունակ մարտկոց մինչև 4600 մԱ/ժամ, լարային լիցքավորում մինչև 55 Վտ և կաջակցի 5G ցանցերում աշխատանքին: Նոր սարքի գինը բավականին բարձր կլինի` 612 դոլար սովորական տարբերակի համար, և 811 դոլար` Pro տարբերակի համար:
Դիզայնի փոփոխությունների շարքում առանձնանում է ծանուցման վահանակի նոր դիզայնը։ Այս ընտրացանկի ֆոնը դադարել է թափանցիկ լինել, ներդիրների անկյունները դարձել են ավելի կլորացված, իսկ վերին մասում մնացել են միայն չորս արագ կառավարման պատկերակներ: Նրանք նաև խոստանում են նոր համակարգային անիմացիաներ և ավելի հարթ ինտերֆեյս: