Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որով, ի թիվս այլ փոփոխությունների, առաջարկվում է հնարավորություն ստեղծել ավելի արագ և քիչ ծախսերով ստանալու գյուտի կարճաժամկետ արտոնագիր՝ 10 տարի ժամկետով:
168.am-ը ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, Արցախի պաշտպանության նախկին նախարար, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանին խնդրեց մեկնաբանել Փաշինյանի այս հայտարարությունը. հնարավո՞ր է արդյոք նման բան:
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվեց «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված նախագծերի փաթեթը։
Փաշինյանի շրջապատում իմ աղբյուրները հայտնում են կառավարության շենքի առջև ոստիկանության` փետրվարի 23-ին իրականացրած դաժան ջարդի կազմակերպիչների մասին մանրամասներ։
«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը փետրվարի 24-ին, ժամը 17:00-19:00-ին կայցելի Ազատության հրապարակ հանդիպելու քաղաքացիների հետ:
Արցախում փետրվարի 23-ին կատարված 50 թեստավորման արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը վստահեցնում է՝ Հայաստանի ռազմավարական գործընկերոջ ներգրավվածությունը բավականին ծանրակշիռ է հայկական բանակի վերակազմավորման գործընթացում։
Թևան Պողոսյանը՝ անվտանգության խնդիրների, ներքաղաքական վերջին զարգացումների մասին. ՈւՂԻՂ:
Ձերբակալվել է այն տղամարդը, որին կասկածում են Պետերբուրգի Վասիլեոստրովսկի շրջանում բանկի մասնաճյուղի վրա նռնակի մուլյաժով ավազակային հարձակման մեջ:
Սույն թվականի փետրվարի 22-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, չնախատեսված խուզարկություն, ապա նաև դեպքի վայրի զննություն են կատարել նույն հիմնարկում միայնակ պահվող, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով 15 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված, միաժամանակ մեկ այլ քրեական գործով քրեակատարողական հիմնարկից փախուստի փորձի համար մեղադրվող Է.Վ.-ի խցում, որով հնարավոր է եղել կանխել վերջինիս կողմից ծրագրված հերթական փախուստի փորձը։
Անհնազանդության ակցիա՝ Երևանում. ՈՒՂԻՂ:
ՀՀ պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները չպայթած կամ 10 տոկոսով պայթած «Իսկանդեր» մարտավարական հրթիռների վերաբերյալ:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը պլանավոում է փետրվարի 24-ին առաջին հեռախոսազրույցը վարել Սաուդյան Արաբիայի Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդ թագավորի հետ՝ սաուդացի լրագրող Ջամալ Խաշքաջիի սպանության մասին ամերիկյան հետախուզության ոչ գաղտնի զեկույցի հրապարակման նախաօրյակին:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ՝ ՈւՂԻՂ։
Բոլորն աստիճանաբար հոգնելու են մեր պետությունը զավթածից հոգեխանգարմունքների հերթական ակտից։
Մեկ էլ մի բան, այ ալիեւների կողմից նվաստացված, դու ալիեւին ես վախենում պատասխանես, ուր մնաց նրան եւ նրա հորը հաղթած Սերժ Սարգսյանին փորձես պատասխանել։
Ռուսական լրատվամիջոցներն անդրադարձել են Նիկոլ Փաշինյանի նախօրեին արած հայտարարությանը, որի համաձայն` ռուսական «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներն անգործունակ են:
Հայաստանում փետրվարի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 273 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 170 945-ի:
Գլխավոր դատախազությունում ամփոփվել են 2020թ.-ի ընթացքում ՀՀ դատախազությանը հասցեագրված դիմումների, բողոքների, դրանց ընթացք տալու և սահմանված ընթացակարգով կազմակերպվող քաղաքացիների ընդունելության աշխատանքների արդյունքները:
2020թ. նոյեմբերի 10։ Հայ ժողովրդի, հայոց փառապանծ բանակի գլխին՝ ամպրոպի նման պայթեց կապիտուլյացիայի բոթը։ Այդ նույն օրը կապիտուլյանտ Նիկոլն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հայոց կառավարությունը և բանակը միասնական են, կապված մարտական կուռ եղբայրությամբ»։
Արդարադատության նախարարությունը ընտանիքի ստեղծման առաջին քայլի՝ ամուսնության գրանցման արարողությունը, իրապես հանդիսավոր պայմաններում անցկացնելու հնարավորություն է ստեղծել։
Արցախում ավտոճանապարհները հիմնականում բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Հանրապետության որոշ շրջաններում, ինչպես նաև Շուշի-Բերձոր-Գորիս հատվածում մառախուղի պատճառով տեսանելիությունն անբավարար է:
Պատերազմի առաջին իսկ օրվանից հակառակորդի նպատակը Շուշի հասնելն էր: Իսկ թե ինչպես հասավ, ինչ միջոցներով, հարցի պատասխանը կտա ժամանակը և բանակի վերլուծությունը: Ես առհասարակ այն կարծիքին եմ, որ բոլոր հարցերի պատասխանը, այսպես ասած, «Պանդորայի արկղը» հենց Շուշիում է թաքնված:
Սասուն Միքայելյանը փորձում է հավաքներ կազմակերպել, խրոխտ ելույթներ ունենալ, թեեւ նրա կողքին, լավագույն դեպքում, 40-50 մարդ է մնացել։ Իսկ երեկ էլ Միքայելյանը հայտարարեց, թե ԵԿՄ-ում նոր՝ երիտասարդ մարդկանց են հավաքագրում»:
Մեր տեղեկություններով, առողջապահության նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանի առաջին հրամաններից մեկը եղել է այն, որ ուղիղ 1 միլիոն դրամով կրճատել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի աշխատավարձը։
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ հայ հասարակությունը քննարկում է հայկական ավիացիայի շուրջ ծագած հերթական սկանդալը՝ Boeing 737 տիպի օդանավի առեւանգման եւ Իրանում կատարած վայրէջքի հետ կապված, Քաղավիացիայի կոմիտեն հաղորդագրություն է տարածում, թե «Կոմիտեն տեղյակ է օդանավի գտնվելու վայրի մասին եւ ներկայումս սերտ համագործակցում է առնչվող պետությունների ավիացիոն իշխանությունների հետ»:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ Աշոտ Հակոբջանյանին նշանակել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրեն։ Հակոբջանյանն Արցախի ոստիկանապետի պաշտոնից ազատվեց պատերազմից հետո, երբ ներքաղաքական ճնշումը պիկի էր հասել։
Արցախում շարունակվում են չպայթած զենք-զինամթերքի հայտնաբերման և վնասազերծման աշխատանքները:
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է ապահովել բեռների տարանցումը տարածքների միջեւ, որոնք 2020 թվականի նոյեմբերին անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ: Այս մասին հայտնում են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից:
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացավ փլեյ-օֆֆի երկու հանդիպում: