ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ հարցը միայն Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին ազատելու մեջ չէ, քանի որ 40 զինվորականներ են միացել Կառավարության հրաժարականին, և իշխանությունը չի կարող 40 զինվորականի հեռացնել աշխատանքից։
Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կտրականապես պետք է մերժել Հայաստանի գլխավոր օպորտունիստին և օպորտունիզմի ցանկացած դրսևորում Հայաստանում (Արցախը ներառյալ)։
Փետրվարի 24-ին համացանցում տարածվել է տեղեկատվություն այն մասին, որ Մեծ Եղեռնի 105-րդ տարելիցի կապակցությամբ «Դարի ղողանջ» հիմնադրամը նախաձեռնել է «105 ռոյալ» նախագիծը, և նշվում է, որ այն իրականացվում է նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության մասնակցությամբ:
Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը հայտարարել է զբաղեցրած պաշտոնից հրաժարվելու մասին:
Մարտի 1-ի հավաքներին ընդառաջ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիրքորոշում է ներկայացրել երկրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:
«Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասում նշվում է, որ «ռազմական դրության կամ պատերազմի ժամանակ այլ զորքերը, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերն անցնում են զինված ուժերի հրամանատարության օպերատիվ ենթակայության ներքո»:
Մշտապես եղել և մնում եմ մեր բանակի կողքին: Իմ աջակցությունն եմ հայտնում ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի եւ բանակային միավորումների հրամանատարական կազմի կողմից ներկայացված պահանջին։
«Ես այսօր ամեն ինչ կանեի, կյանքս կտայի, որ Վազգեն Սարգսյանը կամ Մոնթեն, Լեոնիդ Ազգալդյանը մեկ ժամով գային։ Բոլորիս երեսին կթքեին։ Իմ հայրենիքը վաճառել են, Արցախը վաճառել են, Հայաստանը վաճառում են։ Փաստ է՝ Շուռնուխը, Որոտանը, Խնձորեսկը, Կոռնիձորը։ Օնիկ Գասպարյանը շատ բան գիտի, դեռ պետք է խոսի»,- նշեց ազատամարտիկը։
Մեծ ցավով տեղեկացա սարսափելի ավտովթարի հետևանքով Ջրվեժի Սուրբ Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Կյուրեղ քահանա Տալյանի մահվան մասին:
«Մենք արդեն անասելի անդունդում ենք գտնվում և փոխանակ նոր ծրագրեր ունենանք, ուղղենք մեր մեջքը, ստեղծեինք պրոֆեսիոնալ մարդկանցից բաղկացած մի խումբ, որը մեր հայրենիքը կտանի որոշակի փրկության, մեզ դուրս կբերի անդունդից, թաղային ինչ-որ կռիվների մեջ ենք գտնվում։ Տղերքի կռիվ է գնում, և սա իսկապես զզվելի է»,- «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց երգչուհի Աննա Մայիլյանը։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ ՀՀ նախագահին պաշտոնանկ անելու վերաբերյալ հարցի հասցեատերն ինքը չէ, սակայն, ի սատարումն նրա, կարող է ասել, որ պատգամավորն առաջնորդվում է իր կարգավիճակով և կարող է ցանկացած առաջարկ ներկայացնել։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել են: Քանի որ նախագահ Արմեն Սարգսյանը վատառողջ է, վարչապետը տեսակցելու նպատակով այցելել էր նրան:
Այսօր, Ազգային Ժողովում, 15:00-ին նախատեսված էր աշխատանքային քննակում, որը կազմակերպել էր ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը: Նիստին պետք է մասնակցեին ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 14 ռեկտորները, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը եւ ակադեմիական ոլորտի այլ ներկայացուցիչներ:
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի խոսքով՝ երկրում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված ցանկացած քայլ իր համար ընդունելի է, եթե այն լինում է կոնսենսուսային։
Հայաստանի Հանրապետության իշխանության անհեռանկար քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ վարչախումբը ձեռնոց նետեց Հայաստանի Զինված Ուժերին՝ մի բան, որ նշանակում է ձեռք բարձրացնել հայոց սրբության՝ հայկական բանակի վրա:
Մարտի 1-ին նախատեսված զանգվածային միջոցառումների ընթացքում հասարակական կարգի պահպանման և հանրային անվտանգության ապահովման նպատակով կոչ ենք անում անվերապահորեն մնալ օրենքի և օրինականության շրջանակում, չտրվել սադրիչ գործողությունների, խուսափել անպատասխանատու քայլերից և իրավակարգը վտանգող ձեռնարկներից։
Կատալոնական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի նախկին նախագահը ձերբակալվել է:
Գյումրիից մարդկիկ բերման են ենթարկվում և գնում են դավաճան Նիկոլի հանրահավաքին (լուսանկարներն արվել են ժամը 15.05֊ին)։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի խոսքով՝ իշխանության համար ընդունելի է միայն ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի առաջարկի երկրորդ հատվածը։
Գրականագետ Ամալյա Գրիգորյանը՝ երկրում տիրող իրավիճակի մասին․ ՈՒՂԻՂ:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն այսօր խորհրդարանում արձագանքեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի առաջարկին, այն է՝ ՀՀ նախագահի աշխատակազմից հետ վերցնել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին ազատելու վարչապետի առաջարկը, Տիրան Խաչատրյանին վերանշանակել ԳՇ պետի տեղակալի պաշտոնում, դրա փոխարեն՝ ԼՀԿ-ն պատրաստ է վարչապետ չառաջադրելու հարցով հուշագիր ստորագրել իշխանության հետ։
«Մեդիապորտ» տելեգրամյան ալիքի տեղեկություններով՝ քիչ առաջ Նիկոլ Փաշինյանն այցելել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի տուն, որտեղից դուրս է եկել 10 րոպե առաջ:
Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը, պայմանավորված երկրում ամիսներ շարունակվող քաղաքական ճգնաժամի օրեցօր խորացմամբ, անհրաժեշտ է համարում հանդես գալ նոր հայտարարությամբ։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը վստահաբար ասում է, որ իշխանությունը որևէ վարչական լծակ չի օգտագործում Հայաստանի շրջաններից մարդկանց բերելու Նիկոլ Փաշինյանի հայտարարած հանրահավաքին։
Մարտի 3-4-ը, 5-ի ցերեկը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Սեփական խոսնակի շուրթերով Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե «Իսկանդերի» մասին իր սկանդալային հայտարարության պատճառն այն է, որ իրեն «ճիշտ չի զեկուցվել»։
Պետական կառավարման մարմինների մեկ ժամվա ընթացքում արված երկու տարբեր հայտարարություն՝ փոփոխված, խմբագրված, պարզ ցույց են տալիս, թե ինչ որակի կառավարում ունի երկիրը։
168.am-ն արդեն տեղեկացրել է, որ Անվտանգության խորհուրդն այսօր նիստ է գումարել Փաշինյանի ղեկավարությամբ, որի ավարտից հետո տարածված պաշտոնական հաղորդագրությունն այն տարածելուց հետո խմբագրվեց. նախնական տարբերակից հեռացվեցին իրավական սխալ ձևակերպումները։
«Ողջունելով բանակի քայլը, այնուամենայնիվ, պետք է ասեմ, որ սա ուշացած էր, պետք է նոյեմբերի 9-ից հետո լիներ այս քայլը։ Բայց ես շնորհակալ եմ բանակից։ Եթե այն իշխանության հետ չէ, իշխանությունն այնտեղ անելիք չունի։
«Նորից ու նորից կասեմ՝ դա ռազմական հեղաշրջման փորձ չէր, Նիկոլ Փաշինյանը կրկին փորձեց իր մանիպուլյացիայով հասարակության ուշադրությունը շեղել։ Գլխավոր շտաբն իր հայտարարությամբ ի՞նչ է ասել, ասել է՝ մարդը դասալիք է և երկիրը քանդում է։ Նա նորից փորձում է իր իշխանության օրերը ձգել, իր սև գործն անի, որքան նրա իշխանությունը ձգվի, այնքան ցավալի է լինելու։ Ես ԳՇ-ի կողմից որևէ հեղաշրջման փորձ չեմ տեսնում, եթե նման բան լիներ, ապա քաղաքում զորք կլիներ, մենք զորք չենք տեսնում, ժողովուրդն է փողոցում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Սևյանը։