Նիկոլ Փաշինյանն այցելե՞լ է Արմեն Սարգսյանին

«Մեդիապորտ» տելեգրամյան ալիքի տեղեկություններով՝ քիչ առաջ  Նիկոլ Փաշինյանն այցելել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի տուն, որտեղից դուրս է եկել 10 րոպե առաջ:

«Նա անձնական անվտանգությանը սպառնալիքներ հնչեցնելով՝ պահանջել է, որպեսզի ՀՀ նախագահը ստորագրի Օնիկ Գասպարյանին ազատելու իր հրամանը»,- նշել էր «Մեդիապորտը»:

Մեզ հետ զրույցում, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի օգնական Հասմիկ Պետրոսյանը հայտնեց, որ նման տեղեկություն չունի, բայց կփորձի ճշտել՝ եղե՞լ է արդյոք նման միջադեպ, թե՞ ոչ:

«Նման հանդիպման մասին տեղեկություն չունենք»,- ավելի ուշ հայտնեցին նախագահականից:

Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը մեր հեռախոսազանգերին չպատասխանեց:

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031