Աֆղանստանում խաղաղապահ առաքելությանն ընդգրկված հայկական զորախմբի մշտական տեղակայման վայրում անցկացվել են ստուգումներ:
Նա իր ուղերձը եզրափակել էր կոչով՝ գնալ հրապարակ՝ որպես ժողովրդական խաղաղ հավաքի մասնակից, իսկ զինվորականներին՝ շարունակել իրականացնել ՀՀ պաշտպանության իրենց գործառույթները և որևէ դեպքում զգոնությունը չկորցնել: Այս կոչն իրագործելու համար, 168.am-ի տեղեկություններով՝ իշխանությունները դիմել էին վարչական ռեսուրսի օգնությանը: Ավելի ուշ ոստիկանների աննախադեպ քանակով երթի դուրս եկավ նաև Նիկոլ Փաշինյանը:
Ո՞վ էր կազմակերպել Վազգեն Սարգսյանի սպանությունը, ի՞նչ կապ կա Նաիրի Հունանյանի ու Փաշինյանի միջև
Նրանք ակնհայտորեն ժամանակ են ձգում, որովհետև ոմանք հույս ունեն՝ ինչպես նախկինում բռնազավթել են ժողովրդի իշխանությունը, հիմա էլ հույս ունեն, որ այդ բռնազավթմանը կհասնեն։ Բայց մեր ասելիքը կրկին շարունակում է մնալ նույնը։
Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Վիլյառեալին» (2։0):
Թույլ ենք տվել հնարավոր բոլոր սխալները, բայց չենք հանձնվի. երբեք չենք հանձնվի. Փաշինյան
Հաշվի առնելով հանրային տիրույթում առկա լայնածավալ տեղեկությունները առանձին գործատուների, այդ թվում՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր կազմակերպությունների կողմից աշխատողներին հավաքներին մասնակցելուն հարկադրելու վերաբերյալ, որոնք ուղեկցվում են նաև աշխատանքից ազատելու սպառնալիքներով, ՀՀ փաստաբանների պալատում ձևավորվել է փաստաբանների խումբ նշված աշխատողներին իրավաբանական անվճար օգնություն տրամադրելու նպատակով:
Նախարարները աշխատակիցների խմբերի հետ են եկել Փաշինյանի հավաքին
Բաղրամյան պողոտայում ընթացող «Ազգ, բանակ. հաղթանակ» հանրահավաքի ժամանակ «Հայրենիքի փրկության շարժման» խորհրդի անդամ Անդրանիկ Թևանյանն ասաց, որ այսօր շատ արտառոց ու տարօրինակ բան է տեղի ունենում մայրաքաղաք Երևանում՝ մարտի 1-ին տեղի է ունենում երկու հանրահավաք, մեկը՝ Բաղրամյան պողոտայում, որի նպատակն է հայոց բանակի կանգնելը, մյուսը՝ Հանրապետության հրապարակում։
Ռուսաստանը հրաժարվել է Երևանում գործող Հայ-ռուսական համալսարանի գործունեության պայմանների մասին համաձայնագրից։ ՌԴ կառավարության համապատասխան կարգադրությունը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում:
Նիկոլ Փաշինյանի հավաքը՝ Հանրապետության հրապարակում. ՈւՂԻՂ:
ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով փետրվարի 28-ին և մարտի 1-ին սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակը պահպանվել է:
Նիկոլ Փաշինյանի հանրահավաքի մեկնարկից ժամեր առաջ դիպուկահարներն արդեն «իրենց տեղում» են
Հանրապետության Հրապարակն՝ այս պահին. Փաշինյանի հավաքը դեռ չի մեկնարկել
«2018թ. ապրիլի Նիկոլը մեռել է, չկա, կա հողատու, կա դավաճան, կա հայրենիքը ծախած, հայրենազրկած, հազարավոր, տասնյակ հազարավոր մեր քաղաքացիներին անտուն, անտեր, անհայրենիք դարձրած, Արցախը խլած մի Նիկոլ, որ այսօր փորձում է նորից թատրոն խաղալ»,- Բաղրամյան պողոտայում կազմակերպված հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:
Բաղրամյան պողոտան լեփ-լեցուն է
Արագածոտնի մարզի դպրոցների ուսուցիչները, որոնք բերվել էին Փաշինյանի հանրահավաքին մասնակցելու, միացել են նրա հրաժարականի պահանջով հանրահավաքին
Այսօր Հայաստանի ազգային Պոլիտեխնիկական համալսարանում ռեկտոր են ընտրում։ Թվով 6 թեկնածուներ են առաջադրվել` Պարգև Բալջյան, Նորայր Հարությունյան, Արամ Միքայելյան, Դավիթ Ղազարյան, Ամալյա Մխիթարյան, Գոռ Վարդանյան։ Ժամը 18։00-ի դրությամբ բուհի զարգացման իր տեսլականը ներկայացրել են չորս թեկնածուները։
Բաղրամյան պողոտան՝ այս պահին:
«Հենց մեղադրանք առաջադրելուց 10 օր հետո ես հայտարարեցի՝ հենց հիմա հայտնեք այն օրը, երբ հրապարակային քննարկում կապահովեք, ես հաջորդ օրը Երևանում եմ: Ինչո՞ւ… Որովհետև ինձ համար հրապարակային քննարկում կազմակերպելը շատ կարևոր էր, որպեսզի հանրությունը կարողանա իրականում հրապարակայնորեն տեսնել՝ ինչի՞ մասին է խոսքը, ո՞վ է Մարտի 1 կազմակերպել, և ո՞վ է դրա պատասխանատուն»,- Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում, 168.am-ի եթերում ասաց ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության նախկին ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը՝ անդրադառնալով իր հետախուզման հետ կապված ոդիսականին:
«Շիշ բռնողը Հյուսիսային պողոտայում միացավ կրիմինալ խմբին. երթով շարժվում են Հանրապետության Հրապարակ». Մեդիապորտ
168.am-ի հետ զրույցում Տաթև համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մուշեղ Հովսեփյանն ասաց, որ համայնքապետարանի աշխատակազմից որևէ մեկը այդ հանրահավաքին չի մասնակցել, ինչ վերաբերում է բնակչությանը, ապա որևէ բան չի կարող ասել՝ նրանք մասնակցե՞լ են, թե՞ ոչ։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի նախաձեռնությամբ «Ժողովրդական հոգևոր և կանոնական երգատեսակների կենցաղավարումն ու փոխակերպումները Ջավախքի հայոց մշակույթում» ծրագրի շրջանակում լույս է տեսել ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Արամ Քոչարյանի անվան ձայնադարանի վարիչ, Ժողովրդական երաժշտության բաժնի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու Զավեն Թագակչյանի «Հոգևոր երգատեսակները Ջավախքի ժողովրդական ավանդույթում» էլեկտրոնային գիրքը, որը հրատարակվել է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի երաշխավորմամբ:
Հասարակական-քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է դիմել ցանկացած հին ու նոր ապօրինության ու անբարոյականության՝ աթոռից չպոկվելու ու գործած հանցանքների համար պատասխան չտալու համար:
«Ազգ, բանակ, հաղթանակ». հանրահավաք՝ Բաղրամյան պողոտայում. ՈՒՂԻՂ։
Ընտրությունը հստակ է՝ այսօր ժամը 18 ։00 –ին Բաղրամյան պողոտայում կանգնել բանակի թիկունքին, թե՝ 18։ 30-ին գնալ Հանրապետության հրապարակ և կանգնել Էրդողանի պաշտպանությանն ապավինածի կողքին։
Կենտրոնի թաղաքապետարանում գումար են բաժանում մարդկանց, որպեսզի մասնակցեն Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին. Mediaport
Գարնան առաջին օրվա կապակցությամբ Հայաստանի պետական ջազ նվագախումբը ջազային մշակմամբ է ներկայացրել Շոպենի նոկտյուրներից մեկը:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն արձագանքելով «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հայտարարությանը՝ նշեց, որ իր առաջարկությունը մասեր չունի, այն մեկ ամբողջական առաջարկություն է, որը կա՛մ ընդունվում է, կա՛մ չի ընդունվում։
Ռուսաստանի առաջնության 20-րդ տուրում «Դինամոն» հաղթեց «Ախմատին»։