Կյանքս կտայի, որ Վազգեն Սարգսյանը կամ Մոնթեն, Լեոնիդ Ազգալդյանը մեկ ժամով գային.  բոլորիս երեսին կթքեին․ ազատամարտիկ

«Կանգնած եղել եմ մեր բանակի կողքին ու առ այսօր կանգնած եմ։ Երկու տարի է՝ Մարտի 1-ի դատն է գնում, դատում է Ռոբերտ Քոչարյանին՝ Արցախի հերոսին։ Քոչարյանի ձերբակալման օրը ես դատարանի մոտ ասել եմ, որ Քոչարյանի հարցը չկա, հարցը Ղարաբաղին է վերաբերում»,- «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց ազատամարտիկ Գառնիկ Առաքելյանը։

Նա նշեց՝ այսօր ով բանակի կողքին է կանգնում, իր որդու կողքին է  կանգնում։

«Ես այսօր ամեն ինչ կանեի, կյանքս կտայի, որ Վազգեն Սարգսյանը կամ Մոնթեն, Լեոնիդ Ազգալդյանը մեկ ժամով գային։ Բոլորիս երեսին կթքեին։ Իմ հայրենիքը վաճառել են, Արցախը վաճառել են, Հայաստանը վաճառում են։ Փաստ է՝ Շուռնուխը, Որոտանը, Խնձորեսկը, Կոռնիձորը։ Օնիկ Գասպարյանը շատ բան գիտի, դեռ պետք է խոսի»,- նշեց ազատամարտիկը։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031