Բաժիններ՝

Վլադիմիր Վարդանյանը սատարում է Վահագն Հովակիմյանի  առաջարկ անելու իրավունքին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ ՀՀ նախագահին պաշտոնանկ անելու վերաբերյալ հարցի հասցեատերն ինքը չէ, սակայն, ի սատարումն նրա, կարող է ասել, որ պատգամավորն առաջնորդվում է  իր կարգավիճակով և կարող է ցանկացած առաջարկ ներկայացնել։

«Պատգամավորը կարող է ցանկացած առաջարկ ներկայացնել, դա նրա իրավունքն է։ Յուրաքանչյուր պատգամավոր քաղաքացուց ստացել է մանդատ և այդ մանդատի շրջանակներում իրականացնում է քաղաքական գործունեություն։ Ցանկացած պատգամավոր կարող է առաջ քաշել ցանկացած գաղափար, նույնիսկ, եթե այդ գաղափարը չափազանց հեղափոխական է։ Այդ հարցը հանձնաժողովում և խմբակցությունում առհասարակ չի քննարկվել»,- շեշտեց Վլադիմիր Վարդանյանը։

Հիշեցնենք, որ իմքայլական պատգամավոր Վահագն Հովակիմյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ԳՇ պետին ազատելու փաստաթուղթը նախագահի՝ առարկություններով վարչապետի աշխատակազմ հետ ուղարկելու հետ կապված՝ կան խախտումներ, հետևաբար՝ հիմքեր կան  Արմեն Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար՝ Սահմանադրության կոպիտ խախտման հիմքով (141 հոդված):

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031