«Քննարկելու ենթակա չէ». Լիլիթ Մակունցը՝ Էդմոն Մարուքյանի առաջարկի մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի խոսքով՝ իշխանության համար ընդունելի է միայն ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի առաջարկի երկրորդ հատվածը։

Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իշխանությանն  առաջարկել է ՀՀ նախագահի աշխատակազմից հետ վերցնել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին ազատելու վարչապետի առաջարկը, Տիրան Խաչատրյանին վերանշանակել ԳՇ պետի տեղակալի պաշտոնում, դրա փոխարեն՝ ԼՀԿ-ն պատրաստ է վարչապետ չառաջադրելու հարցով հուշագիր ստորագրել իշխանության հետ։

«Էդմոն Մարուքյանի առաջարկի երկրորդ հատվածի հետ կապված մենք ասել ենք, որ պատրաստ ենք գործնական քայլեր քննարկելու։ Իսկ առաջարկի առաջին հատվածի հետ կապված, կարծում եմ՝ անգամ քննարկելու ենթակա չէ։ Կա Սահմանադրություն, և մենք՝ որպես պատգամավորներ, պետք է պատասխանատու լինենք այդ սահմանադրության իրականացմանը և որևէ կերպ չնպաստենք սահմանադրության խախտմանը»,- եզրափակեց Լիլիթ Մակունցը։

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031