Ինչո՞ւ է Անվտանգության խորհուրդը փոխել նախապես տարածած հաղորդագրությունը. խոսնակ

168.am-ն արդեն տեղեկացրել է, որ Անվտանգության խորհուրդն այսօր նիստ է գումարել Փաշինյանի ղեկավարությամբ, որի ավարտից հետո տարածված պաշտոնական հաղորդագրությունն այն տարածելուց հետո խմբագրվեց. նախնական տարբերակից հեռացվեցին իրավական սխալ ձևակերպումները։

168.amն Անվտանգության խորհրդից փորձեց պարզել՝ ինչո՞վ է պայմանավորված նիստի վերաբերյալ տարբեր հաղորդագրությունների տարածումը։

Մեզ հետ զրույցում Անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի խոսնակ Արմեն Թարվերդյանն ասաց.

«Դա (առաջին հաղորդագրությունը.- Ա.Ս.) աշխատանքային տարբերակն է եղել, հետո սրբագրված, վերջնական տեքստի բերված տարբերակն է ուղարկվել։ Երկու տարբերակներն էլ առանձին ֆայլերի տեսքով առկա էին համակարգչում, ուղարկվել է շփոթմամբ ոչ վերջնական տարբերակը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031