Վաղը կհանդիպեն Նիկոլ Փաշինյանը և Էդմոն Մարուքյանը

168.am-ի աղբյուրների հավաստմամբ՝ վաղը՝ մարտի 4-ին, Կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանը հանդիպելու է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ։

Հիշեցնենք, որ Էդմոն Մարուքյանն իշխանությանն առաջարկել էր ՀՀ նախագահի աշխատակազմից հետ վերցնել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին ազատելու առաջարկը, Տիրան Խաչատրյանին վերանշանակել ԳՇ պետի տեղակալի պաշտոնում, դրա փոխարեն՝ «Լուսավոր Հայաստանը» պատրաստ է վարչապետ չառաջադրելու հարցով հուշագիր ստորագրել Փաշինյանի հետ։

Այս առաջարկից հետո՝ հաջորդ օրը, Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել էր, որ իրեն զանգահարել է Նիկոլ Փաշինյանը և առաջարկել է հանդիպել ու քննարկել առաջարկը։ Սակայն Է. Մարուքյանը հանդիպման կոնկրետ ժամկետ չէր նշել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031