Բաժիններ՝

Նեյմարի ու ՊՍԺ-ի միջև նոր կոնֆլիկտ կա

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը դժգոհություն է հայտնել իր վերականգնման աշխատանքների վրա ուշադրության պակասի կապակցությամբ:

Ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակչում կայացած «Կաննի» դեմ խաղում (1:0): Դրա պատճառով նա չխաղաց Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Բարսելոնայի» դեմ առաջին խաղում (4:1) և, հավանաբար, բաց կթողնի պատասխան խաղը:

«Օրերս ես հրապարակեցի, թե ինչպես եմ աշխատում վնասվածքից վերականգնման վրա, ցույց տվեցի ընթացակարգերն ամենասկզբից մինչև վերջ: Եվ ես չտեսա մի ուղերձ, որում գրված էր՝ ինչ պրոֆեսիոնալ է, ինչպես է նա հոգ տանում իր մասին։ Ոչ մեկը»,- ասել է Նեյմարը Instagram-ի stories բաժնում։

Ընթացիկ մրցաշրջանում բրազիլացին անցկացրել է 11 խաղ Լիգա 1-ում, խփել 6 է գոլ ու կատարել է 3 գոլային փոխանցում:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս