«Շատ կարևոր է հասկանալ, թե մենք՝ որպես ազգ և պետություն, ի՞նչ հավաքական ուղերձ ենք հղել աշխարհին»․ Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այս երկրի դեսպանը գնաց Շուշի, մյուս երկրի ղեկավարը շնորհավորեց Բաքվի բռնապետին, երրորդ երկրի պաշտոնյան ասաց, որ կօգնի Ադրբեջանին, Բաքվի բռնապետը հայտարարեց, որ հավակնում է նույնիսկ Երևանին և այսպես շարունակ։ Վրդովվում ենք, սրտնեղում, հաճախ «լացում»․ մեղավոր են բոլորը, բացի մեզնից։
Մինչդեռ շատ կարևոր է հասկանալ, թե մենք՝ որպես ազգ և պետություն, ի՞նչ հավաքական ուղերձ ենք հղել աշխարհին։ Իսկ այդ ուղերձն, ըստ իս, ցավալիորեն հստակ է՝ մեզ համար կարևոր չէ Հայաստանի անվտանգությունը, մեզ համար անկարևոր է Արցախը, մենք հոգնել ենք մերձավորարևելյան արևի տակ մեր տեղի համար պայքարելուց։
Հստակեցնեմ՝ խոսքն առանձին, թեկուզ խոշոր խմբերի կամ նույնիսկ երևելի անհատների մասին չէ, որոնք ունեն վերոնշյալին տրամագծորեն հակառակ դիրքորոշումներ և պայքարում են դրանք հասանելի դարձնելու համար, խոսքն աշխարհին ուղղված մեր հավաքական ուղերձի մասին է, որի ակներև բյուրեղացումն ընտրությունների արդյունքներն են։
#չՀայաստանը»։