Բաժիններ՝

Թոմաս Բախը հիշեցրել է օլիմպիական բարձր հարթակին քաղաքական դեմարշների անթույլատրելիության մասին

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) ղեկավար Թոմաս Բախը մարզիկներին զգուշացրել է ցանկացած քաղաքական բողոքներից պարգեւատրման արարողության ընթացքում Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերին: Այդ մասին նա հայտարարել է հուլիսի 16-ին Financial Times թերթում հրապարակված հարցազրույցում։

«Պատվանդանը եւ մեդալներով պարգեւատրման արարողությունն ստեղծված են ոչ քաղաքական ցույցերի համար,- նշել է Բախը:- Դրանք ստեղծված են այն բանի համար, որպեսզի մեծարենք մարզիկներին եւ նրանց, ովքեր մեդալներ են նվաճել մարզական հաջողության, այլ ոչ թե իրենց աձնական հայացքների համար»:

ՄՕԿ-ի ղեկավարն ընդգծել է, որ Օլիմպիական խաղերը պետք է միավորեն ժողովուրդներին եւ երկրներն, այլ ոչ թե բաժանեն:

Տոկիոյում Օլիմպիական խաղերը պետք է տեղի ունենային 2020 թվականի հուլիսի 24-ից մինչեւ օգոստոսի 9-ը: Համավարակի պատճառով մրցումները մեկ տարով հետաձգեցին, այժմ դրանք կկայանան հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 8-ը:

Կազմակերպիչները որոշել են Խաղերն անցկացնել առանց օ՛տարերկրացի մարզասերների, տեղացի հանդիսականներին նույնպես թույլ չեն տա օլիմպիական միջոցառումներին Ճապոնիայի վեց պրեֆեկտուրաներում, ներառյալ Տոկիոյում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս