Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 187, մահվան՝ 2 նոր դեպք

Հայաստանում հուլիսի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 187 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 227 298-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1 քաղաքացի, մահացածների թիվը 4559 է:

Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք է գրանցվել:

Հուլիսի 17-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1111 է, մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5670-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 114 է, ընդհանուր առողջացածներինը՝ 218242, փաստացի բուժվողներինը՝ 3386:

Մեկ օրում արվել է 5669 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 263 393 թեստավորում:

Տեսանյութեր

Լրահոս