Բաժիններ՝

Եվրոպայում կորոնավիրուսով վարակումների թիվն այս շաբաթ ավելի քան 60 տոկոսով աճել է

Եվրամիության (ԵՄ) եւ Եվրոպայի տնտեսական գոտու (ԵՏԳ) երկրներում կորոնավիրուսով վարակման դեպքերի քանակն այս շաբաթ 64,3 տոկոսով աճել է նախորդ շաբաթվա համեմատությամբ: Այդ մասին ասված է Եվրոպայի Հիվանդւթյունների կանխարգելման եւ վերահսկողության կենտրոնի (ECDC)՝ հուլիսի 16-ին հրապարակված մամուլի տեղեկագրում: Փորձագետների տվյալների համաձայն՝ հիվանդացության աճ է դիտվում 20 երկրներում:

Առավել կտրուկ ցատ է արձանագրվել 15-ից մինչեւ 24 տարեկան անձանց թվում: Նշվում է, որ այս պահին «ԵՄ-ի եւ ԵՏԳ-ի երկրներւմ հիվանդանոցների բեռնվածության մակարդակը մնում է կայուն», ըստ որում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում հիվանդների թիվը նվազում է ինը շաբաթ շարունակ:

Ինչպես նշում էECDC-ը, անցյալ շաբաթվա վերջին Եվրոպայի երկրներում 18-ից բարձր տարիքի անձանց 63,4 տոկոսն ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առնվազն մեկ դեղաչափ, իսկ ավելի քան 48 տոկոսը պատվաստման լիակատար բուժընթաց է անցել: Եվրոպայի Հիվանդությունների կանխման եւ վերահսկողության կենտրոնն սպասում է, որ Եվրոպայում կորոնավիրուսով վարակման նոր դեպերի առնվազն 90 տոկոսն օգոստոսի վերջին առաջացած կլինի կորոնավիրուսի մուտացիայի հնդկական տարբերակով, հաղորդել է ՏԱՍՍ-

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս